Идет загрузка...
Сегодня:  Пятница, 19 Апреля, 2024 года

Статьи

ԱՆԱՀԻՏ ՍԱՀԱԿՅԱՆ

Armenak Avetisyan
Автор:
Armenak Avetisyan
00:12, Понедельник, 24 Июля, 2017 года
ԱՆԱՀԻՏ ՍԱՀԱԿՅԱՆ
    

    

    
000
     ___

Զգացածիս մոտ բառերս ի՜նչ են`
     Հաստափոր տետրի էջեր խունացած,
     Մի դեղնած տոմսակ` գզրոցում ընկած,
     Չուղարկված նամակ` մոռացված, մաշված...

Իմացածիս մոտ չիմացա՜ծս ինչ է`
     Քառածալքերում տեղ-տեղ կտրտված
     Մի հին գրություն` իմաստը կորցրած,
     Անխորհուրդ մի կյանք` անտեղի ապրած...

Ազատվեցի՜ ես հուշից մամռապատ,
     Շիվար պարզել եմ ափերս դատարկ,
     Հարցականներն են գլխիս կամարված`
     Օրե՞ր են անցած, թե` կյա՜նք է պարպված...

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
1
Не нравится
0
3216 | 0 | 0
Facebook