Идет загрузка...
Сегодня:  Пятница, 29 Марта, 2024 года

Статьи

LibreTaxi-ն մարդու իրավունքների մասին է

23:19, Суббота, 22 Июля, 2017 года
LibreTaxi-ն մարդու իրավունքների մասին է


    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
     Փո՜ղ, Փո՜ղ, Փո՜ղ. «Ինչպե՞ս եք պատրաստվում Դու՜ք մրցել Uber-ի հետ և ինչպե՞ս եք պատրաստվում վաստակել այդ պայմաններում»: Սա այն հարցն է, ինչ դուք լսում եք, երբ սկսում է ուղևորափոխադրման Ձե՜ր նախաձեռնության քաշքշուկը: Բայց LibreTaxi-ն փողի մասին չէ: LibreTaxi-ն մարդու էական նշանակություն ուեցող իրավունքների մասին է: Այն դեռևս սահմանադրությունում չի ընդգրկված, բայց Դու՜ք իրավունք ունեք ուղղակիօրեն կապված ու հաղորդակցծած լինելու տաքսի-ուղևորափոխադրում առաջարկող վարորդի հետ, ով համաձայն է Ձեզ ուղևորափոխադրում տրամադրել՝ անվճա՜ր, խնձորի՜ համար, փողի՜ համար և ընդհանրապե՜ս կարեւոր չէ էլ ինչի համար: Այստեղ որևէ կանոնակարգ չի կարող կիրառվել:


    

Եթե Դու՜ք նայեք Uber-ին, փողն ամեն ինչ է ու ամեն ինչում է: Վարորդները երբեմն անթակույց, երբեմն բացարձակ բողոքում են: Տաքսու վարորդները դժգոհում են, որ Uber-ը և այլ կորպորատիվ տաքսի ծառայությունները վերցնում և տանում են իրենց ձեռքից իրենց իսկ շուկան: Բայց զավեշտն այն է, որ դասական տաքսու վարորդները (ինչպես մենք գիտենք), Uber-ը և մյուս տաքսի ծառայությունները գտնվում են նույն ճամբարում՝ մեկուսացնելով ուղևորին իրենց խաղի կանոններով պայմանավորված-պարտադրված շրջանակում: Նույն ճամբարում գտնվող բոլոր այս կողմերը չեն մտածում ուղևորի իրավունքների մասին:


    

Ո՞վ չգիտի նույն կորպորատիվ տաքսի ծառայությունների կողմից թելադրված ու պարադրված, «իրար բերան թքած» ուղեվարձի մինիմալ կայուն շեմի, անսակարկելի սակագնի և օբեկտիվ պատճառներով օրվա տարբեր ժամերին տարբեր տեղամասերում առաջարկի նկատմամբ պահանջարկի անհամեմատ գերազանցման պայմաններում ուղևորի վզին փաթաթվող անսպասելի թռիչքաձև աճած գնի մասին: Ու՞մ համար է գաղտնիք չարդարացված, անհարկի մանր չունենալու պատճառաբանությամբ անաշխատ ուղեվարձ կորզելու գործելակերպը չսպասելով թեյավճարի առաջարկին: Կամ ո՞վ տեղյակ չէ անվերահսկելի ու անհայտ արտադրության, նույն ճանապարահատվածի համար ուղեվարձի հաշվարկման անտեսանելի՝ արագության ավելի քան 4 փոխնցմամբ հանարավորության հաշվիչներից: Կամ էլ տեղանքին անծանոթ օտարերկրյա զբոսաշրջիկին լավագույն դեպքում մի քանի շրջան պտըտելուց հետո պատվիրված վայր հասցնելու կամ վատագույն դեպքում հաշվիչը միտումնավոր անջատած պահելու պայմաններում զբոսաշրջիկից բազմապատիկ ուղեվարձ պահանջելու մեթոդը, և այլն... և այլն...: Այս և նմանօրինակ խաբեությունների, խարդախությունների ու խաչագող մանևրումների համար առաջին օբեկտիվ նախապայմանը (մինչև վարորդների սուբեկտիվ անձնական որակների հարցը) վարորդի և ուղևորի արանքում անձայն տեղավորված կորպորատիվ տաքսի ծառայությունն է, որը ուղղակիորեն նվազեցնում է վարորդի եկամուտը ուղևորների հայթայթման, ուղևորափախադրումը կազմակերպելու անվան տակ, իսկ անուղակիօրեն զրկում ուղևորին նաղքան պատվերի հաստատումը վարորդի հետ անմիջական կապ հաստատելու և ուղղակիօրեն հաղորդակցվելու միջոցով վարորդի, ավտոմեքենայի ու առաջարկվող սպասարկման որակական հատկանիշներից ելնելով ըստ իր նախապատվության որոշում կայացնելուց: Դու՜ք կապ եք հաստատում տաքսի ծառայության հետ (անկախ նրանից, առցանց ծրագրային ապահովման միջոցով թե՞ ցանցից դուրս լոկալ զանգով) ու պատվերը ավտոմատ հաստատված է, անկախ Ձե՜զ համար նախընտրելի որակական հատկանիշներից՝ վարորդի անձնական ինտելեկտի և ավտոմեքենայի տեխնիկական պիտանելիության ու հագեցվածության մակարդակից: Իսկ երբ արդեն պատվիրված տաքսին ճանապարհ է կտրել ու մոտեցել Ձեզ և Դու՜ք խորը հիասթափված եք դեռ չնստած, բայց չուշանալու հանգամանքից դրդված նստելուց հետո էլ հազիվ եք զայրույթը զսպում վարորդի չպահանջված-ոչադեկվատ շատախոսությունից, միևնույն է ստիպված եք լինելու վճարել անորակ սպասարկում ստանալու համար, որովհետև ինչպես ռուսներն են ասում. «Գնացքը արդեն գնացել է…»:


    

Ի՞նչն է դասական տաքսու վարորդի երազանքը: Արագ ուղևորափոխադրում - հնարավոր խելացնոր գումարի դիմաց. «Ես ամբողջ օրը ընդհուպ երկար կսպասեմ այստեղ և արդյունքում 1 մղոն ուղևորափոխադրման զբոսանք-տուր կմատուցեմ մեջքի պայուսակով զբոսաշրջիկին 100 դոլարով, քանի որ նա ընտրության հնարավորություն, կամ այլ տարբերակ պարզապես չունի»: Հուսով եմ, որ այս սցենարի պարագայում երբեք չեք որոշի զբոսաշրջիկ դառնալ, բայց ցավոք այս աշխարհում դեռ դա լիովին հնարավոր է:


    

Բայց ահավասիկ ինձ ին՞չն է վախեցնում այստեղ, դա՜ ոչ պետական կարգավորումն է: Դա իհարկե վատ բան է նաև, բայց ամենավատը ագրեսիվ տաքսի միություններն են: Օրինակի համար, ես շատ դժգոհություններ եմ ստանում Գոայից (Հնդկաստան): Գոայի այն բնակիչները, որոնք եկվոր ներգաղթյալներ են և քաղաքացիական կարգավիճակ են ստացել նատուրալիզացիոն եղանակով կամ հետագայում նրանցից ծնվածները չեն կարող օդանավակայանից ուղևորներ վերցնել, նույնիսկ եթե ունեն համապատասխան լիցենզիա: Մաշված անվադողը ամենալավ բանն է, որ կարող է ձեզ բաժին հասնել, եթե դուք խառնաշփոթի մեջ եք հայտնվել ագրեսիվ տաքսի միությունների հետ:


    

Մեկ այլ սցենարն այն է, երբ դուք ցանկանում եք ուղևորափոխադրում տրամադրել ըստ Ձեր շարժման ընթացիկ ուղղության: Ենթադրենք, Դուք ձեր անձնական ավտոմեքենայով ուղևորվում եք Սան-Ֆրանցիսկոյից դեպի Լոս-Անջելես: Սանտա-Կռուիզը ճանապարհին է և այնտեղ ուղևոր կա որին կարող եք վերցնել: Որքա՞ն պետք է խնդրեք 350 մղոն ուղևորափոխադրման համար: Ես օրինակ ուրախ կլինեի խնդրել 50 դոլար կամ նույնիսկ անվճար ուղևորափոխադրում տրամադրել՝ ճանապարհին զրուցակից ունենալու համար, չէ՜ որ ես ամեն դեպքում այսպես թե այնպես պատրաստվում եմ գնալ Լոս-Անջելես ու մեքենայում նստատեղերն ազատ են, իսկ տաքսի վարորդը ձեզնից գանձելու է հարյուրներ: Սակայն գործող կանոնակարգումների (պետական կամ տաքսի միությունների) պատճառով Դուք չե՜ք կարող վաստակել նույնիսկ այդ 50 դոլլարը, իսկ ուղևորը ստիպված է լինելու հարյուրների ծախս կատարել: Տուժում են երկուսն էլ, սակայն շահում են այս շուկայի վրա թաթները դրած կորպորացիաները և ինչ որ տեղ պետությունը:

Ահա թե ինչու ես չեմ մտածում «իմ սեփական բիզնես-մեկնարկ» -ի, «Uber սպանիչ» -ի կամ LibreTaxi-ով գումար վաստակելու մասին: Ես մտածում եմ մարդու իրավունքների մասին, քանի որ դա մարդու իրավունքն է՝ հաղորդակցվել ու կապ հաստատել ուղևորափոխադրում առաջարկող այն վարորդի հետ որին մարդը նախընտրում ու ցանկանում է: Դա նաև լավ է ընդհանուր տնտեսության համար՝ առավել ազատ ու ճկուն մրցակցային գնագոյացման և շուկայում հակագերիշխող դիրքի ինքնակարգավորման կոնցեպտուալ տեսանկյունից:


    

Այս աշխարհը վերջին հարյուրամյակում կտրուկ փոխվել է: Մենք ժամանակակից աշխարհում օգտագործում ենք ավտոմեքենաներ, մոտոցիկլներ, ինքնաթիռներ, նավեր, գնացքներ: Մեր երեխաների և մեր առօրյա կյանքը լիովին կախման մեջ է փոխադրումներից: Դա մեզ համար առօրյա շատ էական ու կարևոր հարց է: Ինչու՞ պետք է թույլ տանք որևե մեկին կարգավորել մեր կյանքի որակը ըստ ոչ մեր նախընտրության, թեկուզ հենց այս բնագավառում: Ինչու՞ պետք է թույլ տանք որևե մեկին կարգավորել այս կամ այն տաքսու վարորդին, ուղեվարձի այս կամ այն ձևը ու գինը ընտրելու մեթոդը: Եվ վերջապես ինչու՞ պետք է թույլ տանք որևե մեկին կարգավորել այն ընդհանուր ձևը, որով մենք ցանկանում ենք տեղափոխվել «Ա» կետից «Բ» կետը: Եվ այսպես շարուակաբար... մի գլուխ ինչուներ... շատ բնագավառներում... ինչքան ուզենաք...


    

Արդեն մեր առօրյաում գոյություն ունեն որոշակի նոր՝ էական նշանակություն ունեցող մարդու իրավունքներ: Երբեմն մենք դրանք լուրջ չենք ընդունում կամ ըստ արժանվույն դրանց չենք վերաբերվում միայն այն պարզ պատճառով, որ դա նորություն է մեր հասարակական կյանքում: LibreTaxi-ն այդ իրավունքներից մեկն է: Ա՜յն, մարդու իրավունքի տեսանկյունից ուղևորափոխադրման գլխավոր կողմ հանդիսացող անմիջական մասնակիցների՝ վարորդի և ուղևորի, նրանց ուղևորափոխադրմամբ պայմանավորված և անձնավորված բոլոր իրավունքների՝ ազատ-անվճար փոխադարձ կապի հաստատման, ուղիղ հաղորդակցման, ուղեվարձի տեսակի ու գնի սակարկման, փոխադարձ նախընտրելիության և վերջապես փոխգործակցության նախապատվության իրացման հնարավորությունների մարմնացում է:
    
    

Источник: https://medium.com/
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
1
Не нравится
0
5447 | 0 | 0
Facebook