Идет загрузка...
Сегодня:  Пятница, 19 Апреля, 2024 года

Статьи

25 ՏԱՐՎԱ ԲՈՇԱՅՈՒԹՅՈՒՆ

Stepan Abrahamyan
Автор:
Stepan Abrahamyan
15:00, Пятница, 21 Июля, 2017 года
25 ՏԱՐՎԱ ԲՈՇԱՅՈՒԹՅՈՒՆ

Շվեդիայում համարյա ամեն սուպեռմարկետի շեմին իրանց քուրչ ու փալասների մեջ փաթաթված նստոտում են բոշաները, որոնք անցնող - դարձողներից փող են մուրում: Մեծ չափով բոշաներ են ապրում Եվրոպայում, որոնց հիմնական գործունեության տեսակը մուրացկանություննա: Հայերի որոշ մաս էլա երազում մտնել Եվրոպա: Վատ ցանկություն չի, մենակ թե հազիվ թե էսօրվա հայը կարա հպարտանա, որ ինքը բոշայից առավելա ու մտնելու դեպքում չի շարունակելու եվրոպական բոշաների նման փող մուրալու սովորույթը:

Նման համեմատական անցկացնելու արդարացիությունը ապացուցվումա էն փաստով, որ ըսենց կոչված ՝՝անկախ՝՝ Հայաստանի ժողովուրդը ու նրան առաջնորդող իշխանությունը շուրջ 25 տարիյա, ինչ զբաղվածա պաշտոնական, լեգալ մուրացկանությամբ: Էս դեպքում արտասահմանում հայ ըլնելը ու հայ մնալը շահագրգիռ կողմի՝ փող մուրացողի համար եկամտաբերա, քանի որ դրույքա արվում էթնիկ պատկանելության վրա: Մարդը փաստորեն պտի իրա զուտ հայ ըլնելու համար ողորմություն ուղարկի Հայաստան: Նմանա նրան, որ ասենք մի ախպեր մյուս ախպորը պարտքով փող տա՝ լավ իմանալով, որ իրա պարտք վերցնող ախպերը նարկոմանա ու տված փողը գնալույա նարկոտիկ նյութեր հայթայթելու համար: Համահայկական դրամահավաք կոչվածն էլ հենց դրա համարա, ինչը սարքել են լրիվ շոու՝ իրանց երգիչներով, դերասաններով ու ըսենց կոչված ՝՝մտավորականներով՝՝: Սա մեծագույն ամոթա, բայց շատերի համար նման ապրելակերպը նորմայա:

Իրան հարգող մարդը ծայրահեղ դեպքում կյանքում մենակ մի անգամ պարտք կանի հարևանից ու 24 ժամը չլրացած, գիշերը պարտքի գաղափարից անկողնում գալարվելով, տանջվելով, անքնությունից ուռած, կարմրած աչքերով առավոտ կանուխ լուսը բացվելուն պես պարտք արած փողը հետ կվերադարձնի հարևանին: Բայց սրանք ազգի անունից խելքից դուրս պարտքեր են անում ու ազգի մեծ մասը դրա մասին ձեն անգամ չի հանել: Եթե չի հանել, ուրեմն նորմալա համարել էդ ձև ապրվելը: Էս դեպքում, երբ շուրջ 25 տարի դեմոկրատական կոչվող խաղերի մեջ են մտել, ուրեմն պարտավոր են ընդունել դեմոկրատիայի սկզբունքներից մեկը, որ. ամեն մի ժողովուրդ արժանիյա իրա իշխանությանը: Հետևաբար, ոնցոր ամեն մի փեսին մի հարսնացույա հասնում, ընենց էլ բոշա մտածողությամբ ժողովրդին հասնումա իրա նման մի բոշա իշխանություն:

Բոշայության տարածման ու ընդլայնման մեջ իրանց փառահեղ դերն են խաղում ըսենց կոչված ծառուկյանական, ալեքսանյանական, յիրիկյանական ու մնացած օլիգարխական բարեգործությունները ու դրանց կողքին զուգահեռ ու սիստեմատիկաբար գործող ՝՝բարեգործական՝՝ կոչեցյալ հիմնադրամները: Հենց էս տեսակ պետություն էին ուզում ունենալ պնդագլուխ լիբերալ, որոնք ամեն մի պատասխանատվություն ու գործունեություն դնում են ՄԱՍՆԱՎՈՐԻ վրա՝ սկսած տնտեսական հարաբերություններից մինչև կրթություն: Պորտաբուծվելու, դեգրադացվելու էս տեսակ լավագույն մեթոդներ ու ճանապարհներ հազիվ թե հնարավոր ըլներ հորինել:
    
    
    
     Հեղինակ՝ ՍՏԵՓԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
    
    
    
     Շվեդիա, ք. Էնշոփինգ
    
    
     21.01.2017

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
7449 | 0 | 0
Facebook