Идет загрузка...
Сегодня:  Суббота, 20 Апреля, 2024 года

Статьи

ՈՒ՞Մ ՀԱՄԱՐ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԸ

Stepan Abrahamyan
Автор:
Stepan Abrahamyan
11:31, Среда, 19 Июля, 2017 года
ՈՒ՞Մ ՀԱՄԱՐ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԸ

Էսօրվա Հայաստանը վերա ածվել մի յուրօրինակ շիրիմային օբյեկտի, որը սպասարկումա բացառապես զբոսաշրջիկային պահանջմունքները: Գառնի - Գեղարդ - Ծաղկաձոր - Դիլիջան - Աղվերան - Հանքավան - Սևան, էլի մի քանի տեղ ու՝ վերջ: Աշխարհի և ոչ մի երկիր զբոսաշրջության հաշվին թոշակառու, բանակ, մի խոսքով՝ ժողովուրդ չի պահում: Զբոսաշրջության բիզնես կոչվածը մեր համար բոշայությունա ու աղետա: Աշխարհին ներկայանալու հիմնական, ճիշտ ու արդյունավետ ձևը էդ ապրանքային արդյունաբերական արտադրություննա, ոչ թե զբոսաշրջությունը: Իսկ էսօրվա Հայաստանը որպես քաղաքական, տնտեսական կազմավորում ոչ թե հայերի, այլ՝ ՓՈՂ ՈՒՆԵՑՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ արտահայտությամբա սկսվում ու ավարտվում: Ակնհայտա, որ ժողովրդի՝ որպես մեծամասնության ձեռը փող չկա ու ստացած թոշակն ու աշխատավարձը ըսկի նորմալ սնվելու համար չի հերիքում:

Հենց փող ունեցողների համարա ստեղծված Սփյուռքի նախարարություն կոչվող բոշայական կառույցը, որը գտնվումա տուրիստական բիզնեսի մեջ ու զբաղվածա էթնիկ հայության զբոսաշրջիկային ելումուտի կազմակերպմամբ. փող են սարքում սեփական գրպաների համար:

Նման կատաստրոֆիկ վիճակը գալիսա նրանից, որ նախկին ամբողջ խորհրդային հասարակությունը խաբնվեց էս տեսակ էժանագին կեղծ ՝՝անկախությամբ՝՝: Պատահական չի, որ քյաբաբնոցների քանակը գնալով ավելանումա Հայաստանում, փոխանակ ավելանա ստրատեգիական նշանակության արդյունաբերական ձեռնակությունների թիվը:

Հայաստանը շիրիմ - գերեզմանոցա բոլոր առողջ, ուժերի համար: Հենց էդ առողջ ուժերի համար էլ գոյություն ունեն եվրո - ամերիկյան ու սլավոնական համալսարանները, որոնք համապատասխան աշխարհամասերի երկրների համար կադրեր մատակարարելու աղբյուրներ ու միջոցներ են հանդիսանում: Բայց դրսում մեղավորներ ման գալ չի կարելի: Մեղավորը օտարները չեն, այլ Հայաստանը անիշխանաբար ՝՝կառավարող՝՝ կեղծ էլիտան, իրանց մտավորական հորջորջող արևմտամոլ - լիբերալ խառնակիչ շաղակրատները, որոնց շնորհիվա զավթվել իշխանությունը Հայաստանում ու ոորի հետևանքով թալանվումա ժողովուրդը, նրան պատկանող ամբողջ նյութական և հոգևոր հարստությունը:
    
    
    
     Հեղինակ՝ ՍՏԵՓԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
    
    
    
     Շվեդիա, ք. Էնշոփինգ
    
    
     19.07.2017

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
6465 | 0 | 0
Facebook