Идет загрузка...
Сегодня:  Четверг, 28 Марта, 2024 года

Статьи

Սփյուռքահայ ուսուցիչները ունեն գաղթօջախներում հայապահպանությանը միտված աշխատանքի առաքելություն

19:23, Понедельник, 17 Июля, 2017 года
Սփյուռքահայ ուսուցիչները ունեն գաղթօջախներում հայապահպանությանը միտված աշխատանքի առաքելություն

Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում շարունակվում է Հայաստանում սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման մեկամսյա ծրագիրը, որի մասնակիցներին այսօր հանդիպել է ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը:
     edu.am-ի փոխանցմամբ նախարարը շնորհակալություն է հայտնել ուսուցիչներին նրանց ստանձնած առաքելության՝ սփյուռքահայ գաղթօջախներում հայապահպանությանը միտված աշխատանքի համար: Ըստ նախարարի՝ այս տարի ուսուցիչների մասնակցության աշխարհագրությունը ընդլայնված է, իսկ որոշ համայնքներից՝ նաև բավականին մեծաքանակ: Լևոն Մկրտչյանի խոսքով՝ սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը շատ հեռանկարային է, հետևաբար կարևոր է ճիշտ բանաձև գտնել՝ հայեցի կրթության հիմնահարցերը փոխանցելու սփյուռքի հայկական դպրոցներին:
     «Սփուռքի տարբեր համայնքներում որակապես տարբեր վիճակներ են. յուրաքանչյուրն ունի իր յուրահատկությունը, հետևաբար չի կարող լինել մեկ ծրագիր՝ բոլորի համար: Մեր ավանդական դպրոցական ծրագրերով այլևս հնարավոր չէ չորրորդ սերնդի հայեցի դաստիարակություն իրականացնել, և հայագիտական առարկաների նկատմամբ հետաքրքրության պակասը նաև համապատասխան մեթոդոլոգիայի և ծրագրի պակասի հետևանք է», -նշել է նախարարը՝ անդրադառնալով նաև Հայաստանում բնակվող սիրիահայ երեխաների կրթության խնդրին:
     Ըստ Լևոն Մկրտչյանի՝ վերջիններս ունեն ներառման խնդիր ոչ միայն լեզվական, այլ նաև աշխարհընկալման տեսանկյունից: «ՀՀ նախագահի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում հանձնարարվել է մշակել փորձնական ծրագիր՝ արևմտահայերենի պահպանման և զարգացման ուղղությամբ: Այն ենթադրում է երկու հարթությունում աշխատանք՝ Հայաստանում և Սփյուռքում: Մենք փորձելու ենք մի քանի տարվա ընթացքում հասնել նրան, որ բուհական ընդունելության քննությունների մեր ծրագրերն արևմտահայերենով մատչելի լինեն սփյուռքահայ երեխաներին», -նշել է նախարարը՝ ուսուցիչներին ներկայացնելով ՀՀ կրթական համակարգում ընթացող բարեփոխումները:
     Լևոն Մկրտչյանը վստահեցրել է, որ ԿԳ նախարարությունը կփորձի լուծում գտնել սփյուռքահայ ուսուցիչների բարձրացրած բոլոր խնդիրներին, ինչպես նաև կքննարկի վերապատրաստումների ձևաչափի և բովանդակության վերաբերյալ բոլոր առաջարկներն ու կարծիքները:

Հանդիպման ընթացքում սփյուռքահայ ուսուցիչները, իրենց գոհունակությունը արտահայտելով ընթացող վերապատրաստումների վերաբերյալ, մի շարք հարցեր են ուղղել նախարարին: Դրանք մասնավորապես, վերաբերել են սփյուռքահայ ուսուցիչների միասնական առցանց հարթակ ունենալու, արևմտահայերենի պահպանման, հայոց լեզվի անաղարտության և այլ խնդիրների: http:


     //edu.am/index.php/am/news/view/6680

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
6624 | 0 | 0
Facebook