Идет загрузка...
Сегодня:  Пятница, 19 Апреля, 2024 года

Статьи

ՀԱՅՐԵՆԱՍԵՐԸ

Stepan Abrahamyan
Автор:
Stepan Abrahamyan
11:49, Пятница, 14 Июля, 2017 года
ՀԱՅՐԵՆԱՍԵՐԸ

Որպես կանոն, սեր խոստովանող ջահելը շատ քիչ շանսեր ունի ընդունվելու իրա սիրած աղջկա կողմից: Նույնը վերաբերումա նրանց, ովքեր իրանց դոշին խփելով գոռում են. թե էդ իրա՛նք են հայրենասերը: Ոնցոր սիրած աղջկա, ընենց էլ մարդկանց՝ որպես մեծամասնության համար, արժեք ունեն բացառապես արարքները, այլ ոչ թե խոսքերը: Կան մարդիկ, որոնք ունակ չեն խոսքերով ճոխությամբ արտահայտել իրանց զգացմունքները, բայց իրանց քայլերով ամեն վայրկյան ցույց են տալիս իրանց խորը ապրումները իրանց սիրած օբյեկտի հանդեպ: Նման մարդկանց մեջ մտնում էին կոմունիստներրը ու բոլշևիկները: Վերջիններս չէին գոռում էրեգվա դաշնակի ու էսօրվա նժդեհականի, հանրապետականի ու այլոց նման, թե էդ իրա՛նք են հայրենասերները: Իրանք իրանց գործունեությամբ էին ապացուցում էդ: Մեծագույն կամք ու հիանալու արժանի համեստությունա սեփական զգացմուքները ցուցադրել բացառապես արարքներով:

Բարոյական - զգացմունքային հասկացությունները ոչ միայն չի կարելի, այլև անհնար ու անմիտա կուսակցականացնելը, տեղավորելը կլանային մտածողության մեջ: Էդ արդեն ագրեսիվ ֆաշիզմա, որը անհանդուրժողականություն կարա ցուցաբերի ցանկացած հանրօգուտ օգտակար քայլի նկատմամբ:

Եթե ընդունենք Ռոբեսպյերի խոսքերը, որ. «Հայրենիքի համար ոչինչ չի արված, եթե ամեն բան արված չի» հավերժական գործունեության դրդող բանաձևը, ապա սիրող մարդը ու իսկական հայրենասերը էդ լռություն պահպանող մարդնա:
    
    
     Հեղինակ՝ ՍՏԵՓԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
    
    
     Շվեդիա, ք. Էնշոփինգ
    
    
     14.07.2017

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
7687 | 0 | 0
Facebook