Идет загрузка...
Сегодня:  Четверг, 25 Апреля, 2024 года

Статьи

Մարդկության քրեական ժամանակագրություն

13:56, Среда, 12 Июля, 2017 года
Մարդկության քրեական ժամանակագրություն

1979 թվականի հուլիսի 12-ին Նյու Յորքի Մանհեթեն թաղամասի «Փոքրիկ Իտալիա» անվամբ հայտնի շրջանում գտնվող «Ջիո և Մերի» ռեստորանում դիմակավորված վարձու մարդասպանները գնդակահարում են իտալական մաֆիայի 69-ամյա մռայլադեմ բոսսին՝ միջազգային մասշտաբի արկածախնդիր, բուրումնավետ սիգարների սիրահար Կարմին Գալանտեին:


     Գալանտեի կյանքի օրինակով կարելի է ուսումնասիրել ամերիկյան հանցավոր աշխարհի պատմությունը: Հանցավոր աշխարհի նվիրապետության աստիճաններով այս իտալացու վերլքը շատ դժվարին է եղել. սկսել է մաֆիայի մահավճիռներն ի կատար ածող շարքային անդամից ու հասել է մաֆիոզ ընտանիքի (կլան) գլխավորի «աստիճանի», ապա դարձել է հանցագործ նվիրապետության բոսսը: 1970-ական թվականներին ԱՄՆ-ում գանգստերական ընտանիքների միջև պատերազմ է սկսվում, որի ընթացքում զոհվում են «Կոզա նոստրա» -յի հռչակավոր ղեկավարներ Ջո Կոլոմբոն, Ջո Գալլոն և մի շարք այլ հանրահահայտ գանգստերներ: «Բոսսերի բոսս» է դառնում Կարլո Գամբինոն, որը, սակայն, քանի որ ծեր էր, երկար չի մնում հանցավոր կառույցի ղեկին: 1976 թվականին ծեր բոսսը մահանում է, և մաֆիայի ղեկավարի «գահը» հանձնվում է Կարմին Գալանտեին: Նա այդ ժամանակ վերահսկում էր Նյու Յորքում սպառվող հերոինի առևտուրը: Գալանտեն աչքի է ընկել առանձնահատուկ անգթությամբ (նրա հանձնարարությամբ հարյուրավոր սպանություններ են տեղի ունեցել): Մահվանից ոչ շատ առաջ նա կարգադրում է Նյու Յորքի բարձրահարկ շենքերի վերին հարկերից ցած նետել հինգ անհնազանդների, երկու հոգու տակառներում զմռսել ու Իստ Ռիվեր գետի հատակն իջեցնել: Բայց շուտով գալիս է նաև նրա վերջը: Երիտասարդ գանգստերները որոշում են, որ հարկավոր է ազատվել նրանից և կազմակերպում են մահափորձը: Դոն Կարմինի սպանությունից մեկ շաբաթ անց «հանկարծամահ է լինում» նրա մերձավոր օգնական Անջելո Պրինիզանոն: Գալանտեի վարորդի ու համհարզի այլանդակված մարմինը գտնում են քաղաքային աղբանոցում:

Այս վերջին սպանությամբ էլ ավարտվում է «Ոսկե զինվոր» մականունն ստացած հռչակավոր գանգստերի ու նրա «զինակիցների» հանցագործ բիզնեսը:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
8035 | 0 | 0
Facebook