Идет загрузка...
Сегодня:  Четверг, 28 Марта, 2024 года

Статьи

ՔԱՂԱՔ ՄԱՍԻՍԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՎԱՌ ՕՐԻՆԱԿՈՎ

12:30, Воскресенье, 09 Июля, 2017 года
ՔԱՂԱՔ ՄԱՍԻՍԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՎԱՌ ՕՐԻՆԱԿՈՎ
    
     Քաղաք Մասիսի քաղաքապետին՝ Դավիթ Համբարձումյանին առաջին անգամ հանդիպեցինք 19.06/2017 Մասիս կայարանի թիվ 6 դպրոցում Քառօրյա պատերազմի հերոս՝ Աղասի Ասատրյանի անվամբ դասասենյակի անվանակոչմանը: Հաճելի էր նկատել, երբ պետական այրը սրտացավ և ուշադիր է որդեկորույս ծնողների նկատմամաբ: Ամենավատն այն է, որ այնքան անտարբերություն ենք նկատում, նորմալի վրա էլ զարմանում ենք:
     Եկրորդ անգամ նրան հանդպեցինք Ծաղկաձորում՝ ՈՒՀԱ-ի ամառային լիգայի փառատոնում: Պարզվեց, որ Մասիս քաղաքն էլ է թիմ ներկայացրել, որին հովանավորել էր իրենց քաղաքի քաղաքապետը, ՀԲԲ Մասիսի մասնաճյուղը, Մորենա ռեստորանային համալիրը, Գասպարյաններ պրինտ ընկերությունը, «ԱՍԱ» ավտոպահեստամասերի խանութների ցանցը: Լիգային մասնակցող ամենամեծ թիմն էր՝ 21 հոգի, նրանց հետ էին նաև իրենց սցենարիստն ու մանկավարժ ղեկավարները: Փառատոնը տևեց 4 օր: Երեխաներն անցկացրեցին անմոռանալի օրեր, իսկ խաղի օրը նրանց երկրպագելու էին եկել քաղաքապետն ու մի ողջ մասիսցիների բանակ: Թիմն այնպիսի մեծ ոգևորվածությամբ խաղաց, որ չնայած այն բանին, որ առաջին անգամն էին մասնակցում և բեմ դուրս գալիս, գրավեց 2-րդ տեղը:
     Ամենաուրախալին՝ այդ օրն իմացանք յոթամսյա պաշտոնավարման ընթացքում Դավիթ Համբարձումյանի կողմից կատարված աշխատանքներին, ի դեպ, ոչ մասիսցիների պատմածով, այլ ներկա գտնվող ուսանողներրից որոնց կուրսում սովորում են մասիսցիներ:
     Պարզվում է երիտասարդ քաղաքապետը հրաժարվել է իր ծառայողական մեքենայից, ստեղծվել է քաղաքում ուսանողական խորհուրդ, որտեղ կքննարկվեն ուսանողներին հուզող բոլոր հարցերը, ուսանողներին տրամադրվել է անվճար ուղևորափոխադրամիջոց և անվճարողունակ ընտանիքների ուսանողների ուսումնավճարի որոշակի մարում: Կարծում ենք սա ամենադրական օրինակներից է, որ կարելի վարակվել և բոլոր քաղաքներում և մարզերում դարձնել իրականություն: Այ մեր երազած հայրենիքը սա է, որ ունենանք սրտացավ և նպատակասլաց ղեկավարներ, ովքեր զարկ կտան երիտասարդների զարգացմանն ու կայացմանը:
     ՉԷ ՈՐ ՆՐԱՆՑՈՎ Է ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ՄԵՐ ԱՅՍՕՐՆ ՈՒ ՎԱՂԸ:
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
6297 | 0 | 0
Facebook