Идет загрузка...
Сегодня:  Пятница, 19 Апреля, 2024 года

Статьи

2017-ին ուլտրանորաձև վարսերի կապույտ գույն. Հատուկ էքսպերիմենտներ սիրող համարձակների համար

Davit
Автор:
Davit
12:57, Суббота, 08 Июля, 2017 года
2017-ին ուլտրանորաձև վարսերի կապույտ գույն. Հատուկ էքսպերիմենտներ սիրող համարձակների համար
    
    

Այս 2017թ.-ի ընթացքում փողոցներում կհանդիպեք ավելի ու ավելի շատ համարձակների, ովքեր փորձում են ընդգծել իրենց անհատականությունը վարսերի ագրեսիվ կապույտ գույնի շնորհիվ. ընդ որում, ընտրում են կապույտի տարբեր երանգներ` բաց երկնագույնից սկսած մինչև մուգ կապույտ ինդիգո գույն:

Իսկ ինչպե՞ս ընտրել ճիշտ կապույտ գույն, որն առավելագույնս կհամապատասխանի ձեզ, ձեր մաշկի և աչքերի գույնին, միաժամանակ շատ նորաձև լինի 2017 թ.-ին:

Մեր խորհուրդներով փորձեք կողմնորոշվել.

· Մուգ կապույտ գույն. այս երանգը շատ խորհրդավոր տեսք է տալիս և շատ գեղեցիկ է նայվում: Այն սազում է բաց գույնի մաշկ և մոխրագույն կամ կապույտ աչքեր ունեցողներին:

· Սև-կապտավուն երանգ. այս երանգը հիանալի փայլ ունի և շատ պրակտիկ է: Այս շքեղ գույնը սազում է գրեթե բոլորին` անկախ տարիքից և տեսակից: Հատկապես մուգ գույնի մաշկ և աչքեր ունեցողներին է շատ սազում:

· Փիրուզագույն, բաց-երկնագույն կապույտ. այս երանգը ձեր կերպարը կդարձնի շատ փխրուն և կանացի, կնրբացնի ձեր դիմագծերը: Իհարկե, 30-ն անց կանաց դժվար թե սազի:

· Ինդիգո կապույտ գույնը 2017-ի ուլտրանորաձև երանգն է. այս հագեցած և վառ երանգը գերհամարձակ է և կոչում է փորձարկումների: Առավել համապատասխանում է դեռահասներին:

· 2017-ը այնքան բաց է նորարությունների և համարձակ լուծումների համար, որ հնարավոր է նաև կարմիրի և կապույտի փորձնական համադրությունը:

Մեկ խորհուրդ ոճաբաններից. կապույտ երանգ վարսերին տալուց պարտադիր հաշվի առել մաշկի որակյալ վիճակը, լավ դիմահարդարումը, ակցենտավորված աչքերը, այլապես՝ այն ձեզ ավելի շատ կայլանդակի, քան կգեղեցկացնի:

Դե, փորձեք ավելի համարձակ լինել, շատ մի վարանեք. ի վերջո, տնային պայմաններում, հնարավոր է շատ արագ փոխել անհաջող կապույտ գույնը և նորից վերստանալ ձեր բնական գույնը:


    
    

Աղբյուրը և լուսանկարները այստեղ Hair trends 2017: Blue hair

Источник: https://cool-haircuts.com/
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
7064 | 0 | 0
Facebook