Идет загрузка...
Сегодня:  Пятница, 29 Марта, 2024 года

Статьи

Ամենավտանգավոր ուտեստները. Զգուշացեք

09:33, Пятница, 23 Июня, 2017 года
Ամենավտանգավոր ուտեստները. Զգուշացեք
     Հաճախ ամենացանկալի ուտեստը ոչ միայն շատ համեղ է, այլև շատ վտանգավոր: Ուտելով մի փոքրիկ կտոր` Դուք վտանգում եք Ձեր առողջությունը, ինչպես նաև կյանքը: Թեպետ պետք է նշել, որ այսպիսի ուտելիքների պատրաստման համար ընտրվում են միայն լավագույն շեֆ-խոհարարները, և բացի այդ` դրանք բավականին թանկ արժեն:
    
    

1. Ձուկ ֆուգու
     Ֆուգու ձկան միջի թույնի մեկ կաթիլը կարող է մարմնի կաթված առաջացնել, ապա նաև մահ: Բայց Ճապոնիայում այս ձուկը դելիկատես է համարվում: Այս ճաշատեսակի պատրաստման համար պետք է երկար տարիներ սովորել: Ձկան թունավոր մասերը՝ խավիարն ու լյարդը, պետք է այնպես հանել, որպեսզի թույնը չանցնի նուրբ փափկամսի մեջ: Շեֆ-խոհարարի ամենափոքրիկ սխալը կարող է այցելուի մահվան պատճառ դառնալ: Ճապոնիայում ամեն տարի գրանցվում է ֆուգու ձկան թունավորվածության 10 դեպք:
    
    

2. «Սան Նակ Ջի»
     «Սան Նակ Ջի» կամ ուղղակի ուտեստ կենդանի ութոտնուկից. շատ հայտնի դելիկատես է Կորեայում և Ճապոնիայում: Ոչ մի խոհարարական նրբություն էլ չկա: Հարկավոր է դեռ կենդանի ութոտնուկի շարժվող շոշափուկները ծամել և փորձել կուլ տալ առանց խեղդվելու: Հարավային Կորեայում տարեկան 6 հոգի մահանում է այս դելիկատեսը համտեսելուց հետո: Նրանք խեղդվում են շոշափուկներից:
    
    

3.Հսկայական գորտ-ցուլ
     Հսկայական գորտ-ցուլը Նամիբիայի գլխավոր դելիկատեսն է: Տեղացի բնակիչները օգտագործում են սննդի մեջ գորտի մարմնի բոլոր մասերը` բացի ներքին օրգաններից: Ամբողջ աշխարհում պատրաստում են միայն գորտի տոտիկները, քանի որ կաշին և ներքին օրգանները թույն են պարունակում, որը կարող է հաշվված օրերի ընթացքում շարքից հանել առողջ մարդու լյարդը:
    
    

4.Կասսավա
     Կասսավան բույս է, որն օգտագործվում է բազմաթիվ երկրներում ազգային ճաշատեսակներ և ալյուր պատրաստելու համար: Բայց եթե կասսավան չլվանալ կամ սխալ պատրաստել, ապա այն կարող է մահացու դառնալ: Բույսի արմատները և տերևները ցիանիդ են պարունակում, որը մահաբեր թույն է:
    
    

5.Միրգ ակի
     Միրգ ակին ծագումով Արևմտյան Աֆրիկայից է և հիմնականում գործածվում է Յամայկայի ազգային խոհանոցում: Արտաքինից միրգը շատ նման է տանձի, բայց կարմիր գույնի է: Հավաքել կարելի է միայն հստակ սահմանված ժամանակ՝ այն բանից հետո, երբ միրգը բացվի, և երևան դրա սերմերը: Ակին շատ թունավոր է: Խակ և շատ հասած ժամանակ մրգի բոլոր մասերը թույն են պարունակում: Ինչո՞ւ են մարդիկ ռիսկի դիմում: Ադրենալինի համար: Ամենախելամիտ համադրությունն է` ակին եփած ձկան և բանջարեղենի հետ:
    
    

6.Հսկայական թունավոր մեդուզա
     Հսկայական թունավոր մեդուզան բնակվում է Ճապոնիայի ափերի մոտ: Նրա հիմնական սնունդը թյունոսն է, որը մեծ խնդիրներ է առաջացնում դրա պահանջարկի հետ շուկայում: Որպեսզի խուսափեն թյունոսի հայթայթման խնդիրներից, հսկայական մեդուզայից դելիկատես են պատրաստել: Հարկավոր է զգուշորեն հեռացնել թունավոր մասերը` թունավորումից խուսափելու համար:
    
    

7.Casu Marzu
     «Casu Marzu» -ն ոչխարի պանիրն է Սարդինիայից: Նրա յուրահատկությունը այն է, որ վարակված է ճանճի ձվերով: Այս պանիրն արգելված է և վաճառվում է միայն անօրինաբար: Պանրի մեջ մտցված ձվերն արագացնում են ֆերմենտացիայի գործընթացը և շատ են փափկացնում այն: «Casu Marzu» -ի համը վառում է լեզուն, իսկ պանրից հոսում է հոտավետ հեղուկ lagrima անվամբ, այսինքն` արցունքներ: Ձվիկները չեն մարսվում և կարող են բազմանալ՝ առաջացնելով փսխում և ստամքոսի խանգարում:
    
    

8.Բուզինա
     Բուզինան հաճախակի ավելացնում են ֆիտո-թեյերի, ջեմերի և այլ քաղցրավենիքների մեջ: Ե՛վ ծաղիկները, և՛ տերևները կարող են օգտագործվել բուզինայից գինի պատրաստելու մեջ: Բացի այդ` բուզինան շատ վիտամիններ է պարունակում, հատկապես վիտամին C: Բուզինայի հասած պտուղները անվտանգ են համարվում, բայց մի քիչ խակ պտուղները կարող են ցիանիդ պարունակել:
    
    

9.Տարանտուլ
     Կամբոջայում դելիկատես է համարվում մեծ «ա-պինգ» սարդը՝ թունավոր տարանուլի տեսակներից մեկը: Սա Սկոուն քաղաքի ամենահայտնի ուտեստն է:


    
     http://blognews.am/arm/news/84674/ashkharhi-10-amenavtangavor-utestnery-photo.html
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
5743 | 0 | 0
Facebook