Идет загрузка...
Сегодня:  Пятница, 19 Апреля, 2024 года

Статьи

Աշխարհի ամենաշքեղ հյուրանոցները

08:57, Пятница, 23 Июня, 2017 года
Աշխարհի ամենաշքեղ հյուրանոցները


     Աշխարհի ամենաշքեղ հյուրանոցները, ուր երբևէ կայացել են ամենաշքեղ հարսանիքներն ու միջոցառումները, առանձնանում են իրենց յուրատեսակ դիզայնով և անհավանական շքեղությամբ
    
    

1. Marina Bay Sands, Սինգապուր
     Marina Bay Sands հյուրանոցը հայտնի է 3 կառույցներն իրար միացնող տանիքով, որտեղ տեղակայված են այգին և լողավազանը: Իսկ հյուրանոցի ներսում աչքի են ընկնում թանգարանը, խանութներն ու 7 ռեստորանները, 2 թատրոններն ու սառցադաշտը: Բացի այդ, այստեղ է գտնվում 500 խաղասեղաններ տեղավորող խաղատունը: Այն կառուցելու համար ծախսվել է 8 մլրդ դոլար:


     2. Sheraton Huzhou Hot Spring Resort, Չինաստան
     Մատանու տեսք ունեցող 27 հարկանի շենքը գտնվում է Հուչժոու քաղաքում: Ընդունարանի առաստաղը զարդարված է 20 հազար Swarovski բյուրեղներով: Հյուրանոցի կառուցման աշխատանքների համար ծախսվել է 1, 5 մլրդ դոլար:


     3. Resorts World, Սինգապուր
     Resorts World առողջարանային համալիրում, որը գտնվում է Սենտոզա կղզում, կառուցվել է աշխարհի ամենամեծ օվկիանարիումը: Հյուրանոցում տեղակայված են անհավանական քանակի խանութներ և ռեստորաններ: Այն կառուցվել է 4, 9 մլրդ դոլարով:


     4. Mardan Palace, Թուրքիա
     Mardan Palace հյուրանոցի բացմանը 2009-ին, որի նախագիծն արժեցել է 1, 4 մլրդ դոլար, այցելել են Շերոն Սթոունը, Ռիչարդ Գիրը, Թոմ Ջոնսը և Մոնիկա Բելուչին: Հյուրանոցի գլխավոր մուտքը զարդարում է շատրվանային համալիրը՝ լուսային շոուով: Այն հայտնի է նաև լողավազանի վերևով անցնող գեղեցիկ կամրջով:


     5. City Of Dreams, Չինաստան
     City Of Dreams համալիրը, որ տեղակայված է The Venetian հյուրանոցի դիմաց, իրենից ներկայացնում է 3 հյուրանոցներից, 200 խանութներից և հսկայական խաղատնից բաղկացած շքեղ առողջարանային համալիր: Այն կառուցվել է 2 մլրդ դոլարով:


     6. The Venetian, Չինաստան
     2007-ին բացված հյուրանոցը ընդգրկում է աշխարհի ամենամեծ խաղատունը: Այն հիացնում է ոչ միայն խոշոր թատերասրահով, շքեղ համարներով, այլև իրական վենետիկյան ջրանցքով, որում հնարավոր է գոնդոլներ վարել:


     7. The Cosmopolitan, Լաս Վեգաս
     Այս հյուրանոցը գտնվում է Լաս Վեգաս Սթրիփ բուլվարի կենտրոնում: Այստեղ են անցկացվում ամենասպասված միջոցառումները, հարսանիքներն ու խաղերը: Այն կառուցելու համար ներդրվել է 3, 9 մլրդ դոլար:


     8. Emirates Palace, Աբու Դաբի
     Emirates Palace-ը Kempinski հյուրանոցային ցանցի մարգարիտն է: Գտնվելով Աբու Դաբիի կենտրոնում՝ այն իր այցելուներին է առաջարկում ամենաշքեղ լողավազանները, սպա կենտրոնները, մանկական խաղահրապարակն ու ուղտերով զբոսնելու համար նախատեսված տարածքը: Այն կառուցվել է 6 մլրդ դոլարով:


     9. Burj Al Arab, Դուբայ
     Դուբայի 7 աստղանի հյուրանոցը բացվել է 1999-ին: Այն համարվում է աշխարհի ամենաբարձր հյուրանոցներից մեկը և հայտնի է օրիգինալ ճարտարապետությամբ և հանդիսանում է Դուբայի խորհրդանիշը:


     10. Atlantis The Palm, Դուբայ
     Շքեղ 5-աստղանի հյուրանոցը տեղակայված է Դուբայի արմավենու արհեստական կղզիներից մեկի վրա: Այն հիանալի վայր է լողափային հանգիստ անցկացնելու համար: Հյուրանոցի շինարարությունն արժեցել է 1, 5 մլրդ դոլար:
    
    
    
     http://www.tert.am/am/news/2013/10/28/10-hotels/903242

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
3121 | 0 | 0
Facebook