Идет загрузка...
Сегодня:  Пятница, 19 Апреля, 2024 года

Статьи

Ինչպես բնական միջոցներով բուժել ականջի բորբոքումը մեկ օրում

08:15, Пятница, 23 Июня, 2017 года
Ինչպես բնական միջոցներով բուժել ականջի բորբոքումը մեկ օրում
    
    

    

Ականջի բորբոքման ամենատարածված պատճառները բակտերիան և վիրուսներն են միջին ականջում, որի հիմնական ախտանիշներն են ականջացավը, փորլուծությունը, գլխացավը, վատ լսողությունը, բարձր ջերմությունը:


    

Ականջը բաղկացած է արտաքին, միջին և ներքին մասերից, որոնցից յուրաքանչյուրը կարող է բորբոքման աղբյուր դառնալ: Այս մասին գրում է Healthy Food House-ը և ներկայացնում ականջի բորբոքումն ու ցավը բուժելու տնական մի շարք դեղամիջոցներ:


    

Սխտոր

Սխտորը բավականին արդյունավետ միջոց է ականջի բորբոքման դեմ: Պետք է վերցնել 2-3 թարմ պճեղ սխտոր, եռացնել 5 րոպե, ճզմել և մի փոքր աղ անել: Ապա պետք է խառնուրդը դնել մաքուր կտորի մեջ ու դնել բորբոքված ականջի վրա: Լավ արդյունք ստանալու համար կարելի է մի քանի օր կրկնել գործողությունը:

Խնձորի քացախ

Այն հիանալի տարբերակ է, եթե ականջի բորբոքումը պայմանավորված է սնկի առկայությամբ: Անհրաժեշտ է խառնուրդ պատրաստել քացախից և ջրից կամ բժշկական սպիրտից: Ապա պետք է թրջել բամբակը խառնուրդով և դնել ականջի մեջ 5 րոպե: Բամբակը հանելուց հետո կարելի է պառկել ցավող ականջի վրա, որպեսզի հեղուկը դուրս թափվի:

Կրծքի կաթ

Այն օգտակար է, քանի որ բնական հակաբորբոքային նյութեր է պարունակում: Այն օգնում է 2-3 օրում բուժել ականջի բորբոքումը: Այս դեղամիջոցը հիանալի է ինչպես երեխաների, այնպես էլ մեծահասակների համար: Անհրաժեշտ է պարզապես մի քանի կաթիլ կաթից կաթեցնել ցավող ականջի մեջ` գործողությունը կրկնելով մի քանի ժամը մեկ:

Ձիթապտղի յուղ

Պետք է տաքացրած ձիթայուղը դնել բորբոքված ականջի վրա, որը կօգնի փափկեցնել և դուրս բերել ականջակեղտը: Մանանեխի յուղը ևս օգտակար տարբերակ է:

Տաք ջրով շիշ

Կարելի է ցավող ականջի վրա տաք շոր կամ շիշ դնել` կիրառելով կոմպրեսի գաղափարը: Պահել պետք է 5 րոպե, ապա մի քանի րոպե դադար տալ և կրկին դնել:

Սոխ

Սոխը պետք է խաշել կամ խորովել, կիսել, ապա փաթաթել մարլայով և դնել ականջին, թողնել 5 րոպե: Ապա 10 րոպե դադար տալ և կրկնել գործողությունը:
    
     http://med.tert.am/am/news/2016/08/16/akanj/1001

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
7923 | 0 | 0
Facebook