Идет загрузка...
Сегодня:  Пятница, 19 Апреля, 2024 года

Статьи

«Առանց շպարի ներկայանալու համարձակություն ունեցող երիտասարդներ ունենք». Լալա Մնացականյան

Art Fest
Автор:
Art Fest
22:43, Четверг, 22 Июня, 2017 года
«Առանց շպարի ներկայանալու համարձակություն ունեցող երիտասարդներ ունենք». Լալա Մնացականյան

« «Արտֆեստ» -ում նախանձ չկար: Կարևորը այն էր, ինչ կատարվում էր փառատոնի ներսում՝ անկախ արտաքին տեսքից ինչ-ինչ թերություններից։ Մի կարևոր բան կա, որ այս սերունդը չի ժառանգել մեր սերնդից. կար ժամանակ, երբ հայտարարում էին մրցանակ շահողի անունը, քար լռություն էր լինում, քանի որ մնացածները մտածում էին՝ «իսկ ինչու ոչ ես» ։ Միշտ ասել եմ՝ ազգը ներդաշնակության մեջ կգտնվի այն պահին, երբ կարողանանք ուրախանալ ուրիշի ուրախությամբ։ Երեկ ես տեսա այդ ուրախության հոսքը, չկար շատ ու շատ բաներ սպանող նախանձը», -այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Արտֆեստ» փառատոնի ժյուրիի նախագահ, կինոռեժիսոր Վիգեն Չալդրանյանը ամփոփելով փառատոնը։
    
     Կինոռեժիսորի խոսքով՝ նմանատիպ երիտասարդական ձեռնարկները, այս դեպքում փառատոնը, ոգևորում է ոչ միայն երիտասարդներին, այլև ավագ սերնդին։
    
     Անդրադառնալով մրցանակակիր ֆիլմին՝ Չալդրանյանն ասաց. «Մի ֆիլմ մեզ իսկապես փաստի առաջ կանգնեցրեց, զարմացրեց ու հիացրեց։ Խոսքը Շողեր Պետրոսյանի «Հայրենի հող» ֆիլմի մասին է։ Այն մաքուր կինո էր, սրա շուրջ վիճաբանություն չկար» ։
    
     Ժյուրիի նախագահը հայտնեց, որ ֆիլմն արժանացել է երեք միցանակի՝ «Լավագույն դերասանուհի», որը շնորհվել է փոքրիկ ռուս աղջնակի, «Լավագույն օպերատորական աշխատանք» և «Լավագույն ֆիլմ» ։
    
     Ոչ մի ֆիլմ չի արժանացել «Լավագույն սցենար» մրցանակին։ Չալդրանյանի կարծիքով՝ պատճառը իրենց դրած բարձր նշաձողն է եղել, չնայած մրցանակին երեք ֆիլմ է հավակնել։
    
     Ժյուրիի անդամ, կոմպոզիտոր Երվանդ Երզնկյանը շեշտեց, որ մի քանի տարի է մասնակցում է այս փառատոնին և շատ հաճույքով։
    
     «Այս փառատոնը շնչում է, գնում է առաջ։ Միայն անհրաժեշտություն կա տեխնիկական հագեցվածության», -նշեց կոմպոզիտորը։
    
     Ժյուրիի անդամ, դերասանուհի Լալա Մնացականյանը փառատոնի անդավաճան անդամներից է։
    
     «Անընդհատ մտածում եմ, իսկ եթե մեր ժամանակ լինեին այսպիսի փառատոններ, արդյոք մենք ավելի արագ տեմպերով չէինք անցնի այն ճանապարհը, չէինք ունենա ավելի մեծ համարձակություն։ 16-35 տարեկան երիտասարդներ են մասնակցում, որոնց շատ կարևոր բան է տալիս այս փառատոնը՝ չվախենալ սխալվելուց։ Երիտասարդն անվախ է, չի մտածում սխալվելու ու դրա հետևանքների մասին, նա համարձակություն է ձեռք բերում, շատ տաղանդավոր մարդիկ կան, որոնք չունեն այդ համարձակությունը։ Հենց այսպիսի փառատոնների ժամանակ են նոր և տաղանդավոր անուններ դուրս գալիս։ Երեկ ես տեսա՝ առանց շպարի ներկայանալու համարձակություն ունեցող երիտասարդներ ունենք։ Սա եմ կարևորում մշակույթի մեջ։ Նրանք չեն ուզում պուպուշիկ, սիրունիկ երևալ, այլ ճիշտ և իրենք իրենց հարազատ», - նշեց վաստակավոր դերասանուհին։

«Արտֆեստ» -ի նախագահ Էրիկ Բարսեղյանը հավելեց, որ այս տարի փառատոնը լի էր նորարարություններով, քանի որ ընդգրկվել էին գրականության ոլորտից դրամատուրգիան և կինոսցենարը, ինչպես նաև ստորագրվել է հայ-ուկրաինական հուշագիր, որը ենթադրում է մշակութային նոր համագործակցությունների մեկնարկ. «Նախնական պայմանավորվածություն կա նաև Կաննի փառատոնի շվեդ գործընկերներից մեկի հետ և հնարավորություն կունենանք Կաննում ներկայացնելու նաև կարճամետրաժ ֆիլմ» ։
    
     Փառատոնի նախագահը նշեց նաև, որ փառատոնի բացերի պատճառը հիմնականում ֆինանսական խնդիրներն են, և ինքն ամեն ինչ անելու է, որպեսզի մասնավոր ներդրողներ ունենան, ինչն արդեն վաղուց ընդունված է աշխարհի շատուշատ փառատոններում։

Հունիսի 19-ին տեղի է ունեցել «Արտֆեստ 2017» մրցանակաբաշխությունն ու փակման արարողությունը։

Источник: panorama.am
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
4180 | 0 | 0
Facebook