Идет загрузка...
Сегодня:  Вторник, 23 Апреля, 2024 года

Статьи

Վրձնահարվածներ շարքից . Հզոր լինել ոգով, հոգով, մտքով

03:10, Четверг, 22 Июня, 2017 года
Վրձնահարվածներ շարքից . Հզոր լինել ոգով, հոգով, մտքով
     Հադիս լեռան ստորոտում շուրջ 50 տարի հանգրվանած Աբովյան քաղաքի երկնակամարում մի ինչ որ բան չէր հերիքում, ինչ-որ մի առերեվույթ բացակայում էր.Չէինք էլ հասկանում, թե ինչ.
     Երեվի ԱՍՏԾՈ ձեռքը ....բայց, որ մի բան պակասում` էր...հաստատ:
     Մտքերս ինձ տանում են դեպի մանկության հեռուներ, երբ հորս ձեռքը բռնած գնացել էի եկեղեցի...
     ՈՒ ամեն անգամ եկեղեցի մտնելիս հիշում եմ եկեղեցու դռան վերեվում նախշաքանդակ հուշագրերը…''Այս յեկեղեցին կառուցեալ եվ օծեալ ձեռամբ...''
     ՈՒ ակամայից ականջներիս խաչմերուկում հորս խոսքերն են.''Հզորները կարող են միայն եկեղեցի կառուցել: " Հետո նաեվ հասկացա հորս խոսքերի իմաստը` Հզոր լինել ոգով, հոգով, մտքով:
     Այդպես է եղել հայը, այդպես է գոյատեվել պատմության թոհուբոհում` պահելով լեզուն ու մշակույթը եվ, որ ամենակարեվորն է` հավատացել է իր անցյալին ու լուսաշող ապագային, միշտ ապրել է արարելով, կառուցելով` ի հեճուկս հարեվան քոչվոր ցեղերի ..
     Հիմա տղայիս ձեռքը բռնած` աչքերս հառնում է Ս.ՀՈՎՀԱՆՆԵՍ ԵԿԵՂԵՑՈՒ դեպի երկինք համբարձված ՍՈՒՐԲ ԽԱՉԻՆ...ՈՒ մրմնջում եմ ներքուստ. ''ԱՍՏՎԱԾ ուժ տուր հզորներին, որ ասվածահաճո գործեր արարվի ու պահ տրվի դարերի խորքերին''.
     Հայր մեր, որ յերկինս ես…
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
2862 | 0 | 0
Facebook