Идет загрузка...
Сегодня:  Пятница, 19 Апреля, 2024 года

Статьи

Երբ մենության մեջ լինես, աղոթի՛ր..., «Հայորդի» ամսաթերթ

Հայորդի ամսաթերթ
Пресс-секретарь:
Հայորդի ամսաթերթ
15:48, Среда, 21 Июня, 2017 года
Երբ մենության մեջ լինես, աղոթի՛ր..., «Հայորդի» ամսաթերթ
    

Երբ մենության մեջ լինես, աղոթի՛ր: Սիրիր ծնկի իջնել ու գետնատարած համբուրել երկիրը: Համբուրի՛ր երկիրը և սիրի՛ր անդադար, անհագորեն սիրիր, բոլորի՜ն սիրիր, ամե՜ն ինչ սիրիր, ձգտիր սիրազեղ ցնծության և հափշտակության: Թրջիր երկիրը արցունքներով քո ուրախության ու սիրիր այդ արցունքները քո: Եվ մի՛ ամաչիր այդ ցնծագին հափշտակությունից, թանկ գնահատիր, քանի որ Աստվածային Շնորհ է դա, մեծ շնորհ, և տրվում է ոչ թե բազմաց, այլ ընտրյալներին:

Հիշի՛ր, որ ոչ ոքի դատավոր չես կարող լինել: Քանզի երկրի վրա ոչ մի մարդ չի կարող դատել հանցագործին, մինչև որ դատավորն ինքը չգիտակցի, որ ինքը ճիշտ նույնպիսի հանցագործ է, ինչպես իր առջև կանգնած մարդը, և որ այդ մարդու կատարած հանցանքի համար գուցե ինքն էլ է մեղավոր բոլորից ավելի: Իսկ երբ ըմբռնի այս բանը, այնժամ կարող է դատել:

Եղբայրնե՛ր, չվախենաք մարդկանց մեղքերից, սիրեցե՛ք մարդուն՝ իր մեղքերով հանդերձ, քանզի սերն այդ նման է Աստվածային սիրո և գերագույն սերն է ի վերա երկրի: Սիրեցե՛ք համայն ստեղծագործությունն Աստծո, թե՛ ամբողջությունը, թե՛ յուրաքանչյուր ավազահատիկը նրա: Սիրեցե՛ք Աստծո ստեղծած ամեն մի տերև, ամեն մի ճառագայթ: Սիրեցե՛ք կենդանիներին, սիրեցե՛ք բույսերը, սիրեցե՛ք ամեն բան: Սիրելով ամեն բան՝ իրերի մեջ ըմբռնեք խորհուրդն Աստվածային: Ըմբռնելով մի անգամ՝ կսկսեք առավել ու առավել իմանալ խորհուրդն այդ հետզհետե, անդադար, օրավուր: Եվ, ի վերջո, կսիրեք աշխարհն ամբողջ՝ արդեն համայնական, համասփյուռ սիրով:

Կյանքն առանց Աստվածային սիրո դժոխք է:

Դևը կռվում է Աստծո դեմ, իսկ կռվի դաշտը մարդկանց սրտերն են:

Քրիստոնեությունը բոլոր չարիքներից փրկվելու միակ ապաստանն է:
    
    
    

Ֆյոդոր Միխայլևիչ ԴՈՍՏՈԵՎՍԿԻ:


    
«Հայորդի» երիտասարդական, հոգևոր, մշակութային ամսաթերթ: Թիվ 1, հունվար 2017թ.
    
    
https://www.facebook.com/profile.php?id=100015880478066&fref=ts

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
2320 | 0 | 0
Facebook