Идет загрузка...
Сегодня:  Суббота, 20 Апреля, 2024 года

Статьи

Արվեստին նվիրված իննօրյա փառատոնն ընտրեց արժանիներին

Art Fest
Автор:
Art Fest
12:59, Среда, 21 Июня, 2017 года
Արվեստին նվիրված իննօրյա փառատոնն ընտրեց արժանիներին
     «Արտ Ֆեստ» միջազգային երիտասարդական 5-րդ փառատոնի փակման արարողությունը սկսվեց իսպանական պարային ու երաժշտական հնչյունների ներքո։
    
     Ինչպես նշում են փառատոնի կազմակերպիչները, այն հնարավորություն է տալիս ինքնադրսևորվելու, ներկայացնելու ստեղծագործական մտքի արգասիքը՝ ձևավորելով միջազգային համագործակցության նորարոր շրջանակներ։ «Արտ Ֆեստ» -ն ընդգրկում է 10-ից ավելի ճյուղեր, որոնց մեջ այս տարի ներառվել է նաև գրականությունը՝ մասնավորապես դրամատուրգիան և կինոսցենարը։
     Մրցանակաբաշխությունը սկսելու համար փառատոնի նախագահ Էրիկ Բարսեղյանը հաղորդավար Ստեփան Ղամբարյանի հետ միասին բեմ բարձրացավ, ներկայացրեց ժյուրիի անդամներին, ովքեր էլ հայտարարեցին «Արտ Ֆեստ» -ի այս տարվա մրցանակակիրներին։
    
     Մեկնարկն ազդարարեց ժյուրիի անդամ, կինոռեժիսոր Վիգեն Չալդրանյանը՝ լավագույն ֆիլմ ճանաչելով Շողեր Պետրոսյանի «Հայրերի հող» -ը։ Լավագույն դերասանուհի ճանաչվեց Էմիլիա Նալբանդյանը, լավագույն պարային ներկայացում՝ Լիլիթ Հայրապետյանի «Վեստսայդյան պատմություն» -ը։
     Գրականության ոլորտում լավագույն պիես համարվեց Հրանտ Շիրինյանի «Թաիթի» գործը, իսկ ամենալավ թատերական ներկայացումը Անի Արզումանյանի բեմադրած «Եթե» ստեղծագործությունն էր։ Հագուստի մոդելավորում ոլորտում լավագույն կրեատիվ գաղափարը Մանե Մեսրոպյանի և Աշխեն Բաբայանի «Երկրաչափական մարմինների շարժում» հավաքածուն էր, իսկ լավագույն ազգային հավաքածու համարվեցին Լիլիթ Դոխոյանի ստեղծած զգեստները։
    
     Ժյուրիի կողմից հատուկ մրցանակ տրվեց Արմեն Հովհաննիսյանին տիկնիկագործության զարգացումը խթանելու համար։ Լավագույն սցենար անվանակարգում հաղթողներ չեղան։
    
     Լրագրողների հետ զրույցում փառատոնի նախագահ Էրիկ Բարսեղյանը ասաց, որ հույսերը մեծ են․ «Ես վստահաբար կարող եմ ասել, որ «Արտ Ֆեստը» լայն հեռանկարներ ունի։ Կինոարվեստի ժյուրիի անդամներից շատերն ասել են, որ որոշ կարճամետրաժ ֆիլմեր կարող ենք ներկայացնել անգամ Կաննի միջազգային կինոփառատոնին։ Դա ինձ հույս է ներշնչում ու ոգևորում, որ սկսեմ ավելի հետևողականորեն մտածել այդ ուղղությամբ» ։
    
     «Արտ Ֆեստ» միջազգային երիտասարդական փառատոնին այս տարի մասնակցում էին 500 երիտասարդ ստեղծագործողներ։ 2013 թվականից ի վեր այն արվեստի տարբեր ոլորտներում բացահայտում է նորանոր դեմքեր ու անուններ։ Փառատոնն անցկացվում է Երիտասարդ ստեղծագործողների միության, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի, Մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ։
    
    
     Նյութը՝ Աննա Կոստանյանի
     Լուսանկարները՝ Hayk Starslife

    
    
Источник: www.starslife.am
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
3910 | 0 | 0
Facebook