Идет загрузка...
Сегодня:  Пятница, 29 Марта, 2024 года

Статьи

Ինչպես է անցել «Արտ Ֆեստ»-ի մրցանակաբաշխությունը

Art Fest
Автор:
Art Fest
11:48, Среда, 21 Июня, 2017 года
Ինչպես է անցել «Արտ Ֆեստ»-ի մրցանակաբաշխությունը
     «Արտ Ֆեստ 2017» երիտասարդական փառատոնը հունիսի 19-ին ավարտվեց մրցանակաբաշխությամբ։ Տասն օր շարունակ Երեւանում անցկացվեցին թատերական ներկայացումներ, համերգներ, կինոդիտումներ, նորաձեւության ցուցադրություն, ցուցահանդեսներ, գրական ընթերցումներ, վարպետության դասեր, հանդիպումներ արվեստի հայտնի գործիչների հետ:
    
     Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում երեկ ժյուրիի անդամները հայտնեցին արվեստի 10-ից ավելի ուղղություններում հաղթող ճանաչված ստեղծագործողների անունները։ Երիտասարդներն այս անգամ մրցում էին արվեստի հետեւյալ ճյուղերում՝ հագուստի մոդելավորում, երգարվեստ, կինոարվեստ, կերպարվեստ, թատերարվեստ, դեկորատիվ-կիրառական արվեստ, նորամուծություն էր գրականությունը, որը նվիրված էր արձակագիր, սցենարիստ Ռուբեն Հովսեփյանի հիշատակին։ Առաջին անգամ փառատոնում դրամական մրցանակ էր սահմանվել. 100.000 դրամ որպես պարգեւ՝ Ռուբեն Հովսեփյանի ընտանիքի կողմից ստացավ գրականության ոլորտի հաղթող Հրանտ Շիրինյանը։
    
     «Ստեղծագործում ենք մեկ տանիքի ներքո» խորագրով 5-րդ փառատոնի փակմանը ելույթ ունեցան Գեւորգ Դավթյանը, Եվա Եգանյանը, ուկրաինական «Էմոուշն» եռյակը եւ ուրիշներ։ Փակման արարողության հաղորդավար Ստեփան Ղամբարյան ու «Արտ ֆեստ» -ի տնօրեն Էրիկ Բարսեղյանը նշեցին, որ նոր անուններ են բացահայտել. «Փառատոնը հնարավորություն է ընձեռում ինքնադրսեւորվել, ներկայացնել սեփական ստեղծագործությունները՝ ձեւավորելով միջազգային համատեղ նոր աշխատանքային հարթակ։ Այս տարի ունեինք հյուրեր Ուկրաինայից, Շվեդիայից, Վրաստանից, Ղազախստանից, Մեծ Բրիտանիայից, Հնդկաստանից, Ռուսաստանից», - նշեցին նրանք:
    
     Ռեժիսոր, պրոդյուսեր Վիգեն Չալդրանյանը երկրորդ անգամ էր ստանձնում ժյուրիի նախագահությունը. «Մեծագույն հաճույքով եմ աշխատում, որովհետեւ փառատոնը երիտասարդական է։ Որպես ժյուրիի նախագահ՝ իմ համախոհների՝ Միքայել Պողոսյանի, Վաչե Շարաֆյանի եւ մյուսների հետ մշակեցինք չափանիշ, թե ինչի հիման վրա ենք ընտրելու լավագույններին։ Մեզ համար կարեւոր են վառ անհատականությունները, իսկ պրոֆեսիոնալիզմը գալիս է տարիների ու փորձի շնորհիվ» ։
    
     Քանի որ փառատոնի մրցութային ծրագրի ներկայացումների դիտումները մեկնարկել էին դեռեւս մարտին, փառատոնային օրերին ցուցադրվեց միայն ուկրաինական DIY թատերախմբի «Как дети» ներկայացումը։
    
     «Լավագույն ֆիլմ» անվանակարգում հաղթեց կարճամետրաժ «Հայրերի հողը», որի ռեժիսորն ու պրոդյուսերը Շողեր Պետրոսյանն է։ Ներկաները նաեւ դիտեցին հաղթող ֆիլմը։ Լավագույն դերասան դարձած Ներսես Ավետիսյանի խոսքով՝ տիտղոսն իր կյանքի լավագույն մոտիվացիաներից մեկն է. «Լարված եմ, բայց վստահ կասեմ, որ այս մրցանակի շնորհիվ կշարունակեմ սովորել ու աշխատել ավելիին հասնելու համար» ։
    
     Դրամատուրգ Կարինե Խոդիկյանը ողջունեց, որ գրականությունը որպես անվանակարգ ներառվել է ծրագրում. «Հույս ունեմ՝ հաջորդ տարիներին երիտասարդ գրողներն ու սցենարիստներն ավելի ակտիվ կլինեն։ Այս անգամ «Լավագույն սցենար» անվանակարգում հաղթող չկա» ։
    
     Տեքստը՝ Լիանա Մեյթարջյանի/Bravo.am/
     Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի/Bravo.am/
Источник: www.bravo.am
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
4123 | 0 | 0
Facebook