Идет загрузка...
Сегодня:  Четверг, 28 Марта, 2024 года

Статьи

Այսօր ժողովրդական արտիստ, պարուսույց ՍՈՒՐԵՆ ԳՅԱՆՋՈՒՄՅԱՆԻ ծննդյան 85-ամյակն է

21:11, Понедельник, 19 Июня, 2017 года
Այսօր ժողովրդական արտիստ, պարուսույց ՍՈՒՐԵՆ ԳՅԱՆՋՈՒՄՅԱՆԻ ծննդյան 85-ամյակն է
     Ծնվել է 1932թ. հունիսի 19-ին, Թուրքմենստանում: 1947-50թթ սովորել է Երևանի թիվ 2 արհեստագործական ուսումնարանում, 1966-77թթ` Սանկտ Պետերբուրգի արհմիութենական բարձրագույն դպրոցում: 1950-66թթ աշխատել է էլեկտրաճշգրիտ սարքերի գործարանում` որպես խառատ: 1957թ. կազմակերպել և ստեղծել է էլեկտրաճշգրիտ սարքերի գործարանի պարի համույթը, 1958-83թթ ստեղծել և ղեկավարել է առևտրի տան երգի և պարի մանկապատանեկան անսամբլները: 1967-77թթ դասավանդել է Երևանի Ա.Բաբաջանյանի անվան երաժշտական ուսումնարանում` որպես ռիթմիկայի, պլաստիկայի պարարվեստի դասախոս: 1967-71թթ ստեղծել և ղեկավարել է Երևանի Երկաթուղայինների մշակույթի կենտրոնի ժողովրդական պարի անսամբլը, 1965թ.` համաշխարհային և միջազգային փառատոների բազմակի դափնեկիր «Կանազ» ժողովրդական պարի համույթը: 1973թ. ստեղծել ղեկավարել է հանրապետական և միջազգային փառատոների դափնեկիր «Գարուն» մանկապատանեկան պարային համույթը: 2009թ-ից դասավանդել է Երևանի Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պարարվեստի մանկավարժության ամբիոնում: Հայաստանի ազգային պարարվեստի և պարագետների միության անդամ է: Բեմադրել է մի շարք պարային ստեղծագործություններ` «Բերդ», «Զմրուխտի», «Շորոր», «Ձախորդ որսորդներ», «Հայ քաջեր», «Շալախո», «Շատախի խաղ-պար», «Եղեգնաձորցիներ», «Օսեթական», «Մոլդովական», «Գնչուական», «Զուռնի-տրնգի», «Վրացական զույգ պար», «Նաիրյան աղջիկներ», «Էրեբունի» և այլն: 1984թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի, 2004թ.՝ Երևանի պատվավոր քաղաքացու, 2007թ.` Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման:
    
     https://avproduction.am/?ln=am&page=person&id=1462
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
2607 | 0 | 0
Facebook