Идет загрузка...
Сегодня:  Вторник, 21 Ноября, 2017 года
Проценты по депозитам:  
Армянский драм
14.00%
,
Доллар США
6.50%
,
Европейское Евро
4.00%
,
Русский рубль
9.00%

Статьи

Անտարբերություն թե՞ Հիասթափություն

14:53, Понедельник, 19 Июня, 2017 года
Անտարբերություն թե՞ Հիասթափություն
     Շատերս ունենք ընկերներ, ծանոթներ որոնց ընտանիքը ՙկիսատ՚ Է: Իսկ ինչու՞ հեռու գնալ, հայկական ընտանիքների 90% տոկոսը այդ վիճակում է, և մեր հարազատներից շատերն էլ այստեղ չեն: Եվ դա շատ ցավալի է: Մտածե՞լ եք արդյոք, ինչը կարող է պատճառ դառնալ այդ մարդկանց արտագաղթին: Հիասթափությունը թե՞ անտարբերությունը: Կարծում եմ երկուսն էլ պատճառ են դառնում այդ ցավալի փաստին:
     Անտարբերություն: Մենք շատ հաճախ անտարբեր ենք լինում, օրինակ կառավարության անդամներին չի հետաքրքրում սահմանամերձ գյուղերում ընտանիքներին աշխատատեղերով ապահովելու հարցը: Նրանց չի հետաքրքրում, թե արդյո՞ք կարողանում են ապրել այդ մարդիկ: Փաստն այն է, որ նույնիսկ այն մարդիկ ովքեր աշխատում են, չեն ստանում այնքան գումար, որով կկարողանան պահել ընտանիքին, հոգալ կարիքները, ինչու չէ, միքիչ էլ մարդավայել ապրեն: Եվ մարդիկ հենց այդ անտարբերության զոհը դառնալով մեկնում են արտագնա աշխատանքի, հույս ունենալով, որ կկարողանան հոգալ կենցաղային խնդիրները: Հիասթափություն: Շատերս երևի մեր հոգու խորքում ունենք մի նպատակ, մի մասնագիտության ընտրություն, որը հասանալի չէ մեր ընտանիքի ֆինանսական միջոցներին: Երբ, մենք չենք ընդունվում այն կրթական հաստատությունը, որտեղ միշտ ցանկացել ենք սովորել, այլ ընդունվում ենք մի տեղ, որը ապագայում մեզ ինչ-որ չափով կֆինանսավորի: Բայց արդյո՞ք դա ճիշտ է, ինչու՞ պարզապես հուսախափ լինել, և չփորձել փոխել ինչ-որ բան: Չէ, փորձեք: Ինչևէ: Եվ հիասթափության պատճառով շատերը պարզապես չեն վայելում ոչ՛ իրենց ուսումնական կյանքը, ո՛չ էլ այն փողերը, որոնք մի օր աշխատանքի տեղավորվելով նրանք կվաստակեին:
Продвижение этого поста

Нравится
0
Не нравится
0
1369 | 0 | 0
|
Подпишись
Facebook
ВКонтакте
Пресс-секретарь