Идет загрузка...
Сегодня:  Среда, 23 Августа, 2017 года
Проценты по депозитам:  
Армянский драм
12.50%
,
Доллар США
6.00%
,
Европейское Евро
4.00%
,
Русский рубль
8.25%

Статьи

Նորնորքեցի 30 երեխա կհանգստանա Ծաղկաձորի «ԼԱՎԱ Աղբյուր» ճամբարում

Նոր Նորք վարչական շրջան
Пресс-секретарь:
Նոր Նորք վարչական շրջան
14:42, Понедельник, 19 Июня, 2017 года
Նորնորքեցի 30 երեխա կհանգստանա Ծաղկաձորի «ԼԱՎԱ Աղբյուր» ճամբարում
     Նոր Նորք վարչական շրջանից հունիսի 19-ին Ծաղկաձորի «ԼԱՎԱ Աղբյուր» ճամբար 20-օրյա հանգստի ուղևորվեց ՀՀ կառավարության «Դպրոցականների ամառային հանգստի կազմակերպում» ծրագրի շահառու դպրոցականների առաջին հերթափոխը՝ 30 երեխա։ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը ճամբարային հաճելի ու անմոռաց օրեր մաղթեց երեխաներին` հորդորելով նրանց բարձր պահել Նոր Նորքի պատիվը: Վարչական շրջանի ղեկավարի կողմից երեխաները նվեր ստացան նաև շապիկներ, գլխարկներ և խաղեր: Երեխաներին Ծաղկաձորի «ԼԱՎԱ Աղբյուր» ճամբար ուղեկցեցին Երևանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցներն ու 1 բժիշկ: Ի դեպ, ճամբարներում ևս սահմանված է բժիշկների շուրջօրյա հերթապահություն։ Նոր Նորքից ճամբարականների 2-րդ հերթափոխը՝ 35 երեխա, Ծաղկաձորի «ԼԱՎԱ Աղբյուր» ճամբարում կհանգստանա հուլիսի 8-ից մինչև հուլիսի 27-ը:
     Նկարները՝ այստեղ
Продвижение этого поста

Нравится
1
Не нравится
0
502 | 0 | 0
|
Подпишись
Facebook
ВКонтакте
Пресс-секретарь