Идет загрузка...
Сегодня:  Пятница, 29 Марта, 2024 года

Статьи

Արևմտյան Հայաստանի կառավարության Մեծ Վեզիր Մկոյի անունից

Stepan Abrahamyan
Автор:
Stepan Abrahamyan
07:24, Понедельник, 19 Июня, 2017 года
Արևմտյան Հայաստանի կառավարության Մեծ Վեզիր Մկոյի անունից

Թուրքիո մեջ խորը ընդհատակ անցած յեղափոխական կառույցներին՝ ողջույն.
     «ԱԶԱՏՈՒԹՅՈՒ՜Ն...
     ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅՈՒ՜Ն...
     ԵՂԲԱՅՐՈՒԹՅՈՒ՜Ն...

Տարագրությանս մեջ հանդիպեցա մեր փարիզյան ընգերներու հետ, ովքեր թուրքական անհաջող հեղաշրջումից ետքը հազիվ փախան անգլիացոց օգնությամբ Մալթա և որտեղ մենք էինք ապաստանած: Մենք ալ աքսորյալներու մեջ կը գտնվեինք: Այո, հրաշքով ջարդվելե ազատված էինք և գրեթե հարյուր տարի միասին անցկացրինք Մալթա՝ սպասելով, որ նորին մեծություն մեծ Բրիտանական կառավարությունը բնավ չի բացի յուր արխիվները: Փա՛ռք վերին ուժերին, սակայն մինչև հիմա մեր մասին բան մը չգրեցին ո՛չ Փարիզի և ո՛չ էլ ՝ Լոնդոնի թերթերը: Բայց մենք կանք և պետք կհամարինք հպարտորեն ծանուցելու, որ կառավարական ճգնաժամը հաղթահարված է և կշարունակվին բանակցությունները քրդերու ընդհատակյա կառույցների յետ:
     Հազիվ ամիսե մը ի վեր էլ Փարիզ կը գտնվինք, և այն ատեն չուզեցի իմ հարցումներովս ձեզի սրտնեղել: Ահավասիկ ամբողջ հարստությունս 30 ոսկի է. որից 28 - ը ինծի կը պահեմ և 2 - ը կը հանձնեմ կառավարության գանձարան՝ յուր օրախնդիր կարիքները յոգալու համար: Այո՛, ուղիդ մարդու պատվո խոսքով կվստահեցնեմ ձեզի, որ սպառնալիքները ու անողոք ծաղրը բնավ չեն ազդեր մեր նյարդերու վրա: Այնպես որ պինդ կացեք մեր ընկերներ: Իմ ժամերը սուղ են, չեմ կարող ավելի երկար գրել, որովհետև լծված եմ մի փրկարար աշխատանքի, ես պետք է քանդեմ հնությունը, հին լեզուն, հին կրոնքը, հին բարքերը, հին օրենքը, հին բարոյականը, հին միտքը, հին ըմբռնումները, հին նախապաշարումները, վերջապես բոլոր հին աշխարհը, նրա ավերակների վրա կանգնեցնելու համար նորը. դա հեշտ գործ չէ։ Պիտի կարողանա՞մ անել այդ ամենը... Չեմ կարծի։ Թերևս հաջողվեմ մի միայն քանդել, այդ արդեն բավարարություն կու տա ինձ։ Իմ հաջորդը թող լծվի վերաշինության գործին։ Ես վայելում եմ քանդումի հեշտանքը, իմ հաջորդս թո՛ղ կրի վերաշինության տաժանքը...
     Կեցցե՛ փրոլետարական փերմանենտ յեղափոխությունը»:
    
     Հ.գ.
    
    

Էսքա՞ն էլ պիժոն ազգ կլնի... Արջը չմորթած կաշին բաժան - բաժան են արել: Հիմնել են Արևմտյան Հայաստանի կառավարություն ու ըստ տրամաբանության պետքա որ էդ կառավարությունը նիստեր աներ Արևմտյան Հայաստանում: Բայց չգիդես ինչի էդ կառավարությունը հլը գտնվումա Փարիզում ու հլը հասցրել են մի նախագահ փոխել, մի - մի վարչապետ ընտրել: Հաստատ բանակ էլ կունենան... Փարիզում: Մենակ թե պետքա լավ ման գանք, որ քթնենք: Տենաս էդ կառավարությունը բյուջե ունի՞... Հետաքրքիրա, իրանք իրանց ո՞նց են աշխատավարձ բաշխում, կամ տենաս էդ ՝՝կառավարությունը՝՝ արտգործնախարար ունի՞, ու մեկ էլ ու՞մ հետա տալի - առնում:

Սա ֆանտաստիկ մասշտաբների հասնող պիժոնությունա, որի մտահղացման արժեքը, ինչ խոսք, մենք՝ որպես չլուսավորվածներ, չենք կարողանում հասկանալ: Էդ մեկը հաստատ մեր խելքի բանը չի:


    
    
     Հեղինակ՝ ՍՏԵՓԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
    
    
     Շվեդիա, ք. Էնշոփինգ
    
    
     19.06.2017

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
5581 | 0 | 0
Facebook