Հիսուսի հետ ամուսնության պայմանագիր
Նախորդ դարի կեսերին ֆրանսիացի աստվածաբան-գրող, Փարիզի համալսարանի պրոֆեսոր Ժան-Բատիստ Թիերը, հայտնաբերում ու կրոնական նախապաշարմունքներին նվիրված իր գրքում զետեղում է մի անսովոր փաստաթուղթ: Դա ամուսնական պայմանագիր է, որը կնքվել է որպես հարսնեհայր հանդես եկած կարմելիտական միաբանության անդամ վանականի` հայր Արնուի կողմից:
Վերոհիշյալ պայմանագրի` փեսացուի պարտականությունների բաժնում բառացիորեն հետևյալն է գրված.
Կազմված է իմ անմահ Հոր, իմ սիրելի մոր` Մարիամի, իմ հայր սուրբ Հովսեփի, և ամբողջ երկնային կղերականության ներկայությամբ, Իմ Ծննդյան 1650 թվականին, Հովսեփի օրը: Հիսուս` ինձ հավատարիմ հոգիների նշանած փեսացու Մարիամ` Տիրամայր Հովսեփ` Մարիամի ամուսին Մադլեն` պահապան հրեշտակ Հաստատեց` հայր Արնուն` Բոկոտն կարմելիտականների միաբանության վանականը, Հիսուսի անարժան քարտուղարը»:
Մադլեն` Հիսուսի ընտրյալ»: Ինչ խոսք, աներևակայելի անհեթեթություն է, բայց այս անհեթեթությունը գուցե շատ հարթ, հեշտ ու հանգիստ անցներ-գնար, եթե Մադլենը ամուսնացած չլիներ: Քրիստոսի կինը դարձածն այնքան լրջորեն ընդունեց իր նոր ամուսնությունը, որ սկսեց կտրականապես մերժել երկրային ամուսնու սեռական ցանկության բավարարման համառ պահանջները: Խեղճ ամուսինը որոշ ժամանակ իրեն հարկադրական «ծոմապահության» մատնեց, բայց հետո նրա համբերության բաժակը լցվեց, ու նա դիմեց միաբանության հայրերի օգնությանը: Սրանք երկար ժամանակ գլուխներն էին տարուբերում, բայց հետո իրենց մոտ կանչեցին Մադլենին, հետը զրուցեցին և որպեսզի հետագայում ամուսնական պարտականությունների կատարման հարցում նա տատանումներ չունենա, հանդիսավորապես հայտարարեցին Հիսուսի հետ նրա ամուսնական պայմանագիրը խզելու մասին: Իսկ հայր Արնուին ոտաբոբիկ ուղարկեցին մեկ ուրիշ վանք: |