Идет загрузка...
Сегодня:  Суббота, 20 Апреля, 2024 года

Статьи

Մանրանկարչական ստեղծագործությունների ցուցահանդես Նոր Նորքի հ.1 երժ. դպրոցում

Նոր Նորք վարչական շրջան
Пресс-секретарь:
Նոր Նորք վարչական շրջան
13:39, Среда, 17 Мая, 2017 года
Մանրանկարչական ստեղծագործությունների ցուցահանդես Նոր Նորքի հ.1 երժ. դպրոցում
     Ս. Ասլամազյանի անվան հ.1 երաժշտական դպրոցում բացվել է կերպարվեստի բաժնի աշակերտների մանրանկարչական ստեղծագործությունների ցուցահանդես, ուր ներկայացվել են համահայկական մանկապատանեկան նկարչական 6-րդ մրցույթ-փառատոնի շրջանակներում արված աշխատանքները:
     Մրցույթ-փառատոնի առաջադրանքն էր` հայ միջնադարյան բանահյուսության որևէ ստեղծագործություն արտահայտել մանրանկարչության միջոցով: Ներկայացված 13 աշխատանքներից 5-ը պատվով մասնակցել են վերոհիշյալ մրցույթ-փառատոնի ցուցահանդեսին, և հեղինակները պարգևատրվել են ցուցահանդեսի պատկերագրքերով:
     Բոլոր 13 աշխատանքները գեղեցիկ շրջանակներով այժմ զարդարում են կրթօջախի միջանցքը: Նկարաշարի հեղինակները 8-15 տարեկան աշակերտներն են /դասատու` Լ.Մարգարյան/, ովքեր բազմաշերտ ու հարուստ բանահյուսությունից ընտրել են այնպիսի էջեր, որոնցում արտացոլված են մեր ժողովրդի հերոսական ոգին, անսահման իմաստությունը, ինքնազոհաբերման կարողությունն ու կենսասիրությունը:
     Ուսուցչի համոզմամբ ցանկացած առաջադրանք պիտի մղի երեխաներին ինքնաճանաչման, առանց որի հայրենասիրություն ձևավորել և, առավել ևս, ազգ-բանակ կառուցել հնարավոր չէ: Բացի խորը գաղափարական հիմքերից, այս մանրանկարներն օժտված են նաև գեղարվեստական բարձր որակով, հնչեղ գունային արտահայտչականությամբ:
     Նկարները՝ այստեղ
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
4327 | 0 | 0
Facebook