Идет загрузка...
Сегодня:  Пятница, 29 Марта, 2024 года

Статьи

Բալենու այգին

23:14, Среда, 11 Января, 2017 года
Բալենու այգին

Չին փիլիսոփա Հինգ Շիին մի շփոթահար երիտասարդ է մոտենում և իմաստունին պատմում է, թե իրեն ինչ դժբախտություն է պատուհասել.

- Ուսուցիչ, - ասում է նա, - անհարմար եմ զգում, բայց ստիպված եմ խոստովանել, որ ես անտանելի խանդոտ եմ: Իմանալով հանդերձ, որ կինս հավատարիմ է ինձ, որ նա սիրող, ազնիվ և առաքինի կին է, այնուամենայնիվ, ամեն օր ինքս ինձ քրքրում եմ ամբողջ էությանս տիրող խանդի ճիրաններով: Նույնիսկ երազումս միայն մրցակիցներ, կնոջս գայթակղող տղամարդիկ ու նրանց լարած որոգայթներ եմ տեսնում: Ասա՛, խնդրո՛ւմ եմ, ինչպե՞ս ազատվեմ այդ խանդի ճիրաններից:

Հինգ Շին մի քիչ խորհում է ու ասում.

- Մի պատմություն եմ լսել. սքանչելի բալենիների այգի ունեցող մի մարդ է ապրել հարավում: Ծառերի փարթամ ճյուղերը գարնանն այպպես հուռթի են ծաղկել, որ շրջակա ամբողջ տարածքը ծածկել են նուրբ վարդագույն ծաղկաթերթերով: Այդ մարդը մեծագույն հոգատարությամբ ու ջանադրաբար խնամել է իր այգին, ծառերը ջրել ու բուկլից է արել, ամբողջ այգին ամուր ցանկապատով է շրջապատել և ամեն տարի առատ բերք է քաղել: Այսպես շարունակվել է մինչև այն օրը, երբ նրան մի չար մարդ է այցի եկել: Այս մարդը նրան ասել է.

«Ի՜նչ հրաշալի այգի ունես, միայն ափսոս, որ, ամենայն հավանականությամբ, գիշերներն այնտեղ երբեմն գողեր են մտնում»:

Հետո չար մարդը հեռացել է, բայց նրա խոսքերը ծանր քարի պես ծանրացել են այգու տիրոջ սրտին: Խեղճ մարդը կորցրել է քունն ու դադարը: Գիշերները պահակել է այգում, որ գողերին բռնի, իսկ ցերեկները, գիշերային անքնությունից ուժասպառ, ի զորու չլինելով այգում որևէ գործ անել, պառկել է ու քնել: Որոշ ժամանակ անց խնամքից ու ջրից զրկված ծառերն սկսել են թառամել, ցանկապատն էլ աստիճանաբար քայքայվել է: Իսկ խելքը գցած ու բալի համը վաղուց մոռացած այգեպանն ամեն գիշեր շարունակել է պահակել իր ամայացած այգում:
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
1
Не нравится
0
6674 | 0 | 0
Facebook