Идет загрузка...
Сегодня:  Суббота, 20 Апреля, 2024 года

Статьи

Հերթական հաղթանակը

Վանաձորի 11 ավագ դպրոց
Пресс-секретарь:
Վանաձորի 11 ավագ դպրոց
11:39, Пятница, 02 Декабря, 2016 года
Հերթական հաղթանակը

2016թ. նոյեմբերի 26-ին Երևանում ՀՀ Վճռաբեկ Դատարանում կայացավ «Դատախաղ մրցույթի» եզրափակիչ խաղը, որը կազմակերպվել էր «Իրավական հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ-ի կողմից, ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի և Դատական դեպարտամենտի աջակցությամբ Վանաձորի Գրիբոյեդովի անվան թիվ 11 ավագ դպրոցի աշակերտական թիմը, որում ներկայացված էին 10-12-րդ դասարանների 5 աշակերտներ / Էրիկ Ասլանյան, Նարե Կոստանդյան, Մերի Մարանդյան, Էդուարդա Մարկոսյան, Արեն Խարազյան/, Դատախաղին այս անգամ ներկայացան որպես Դատախազական և դժվարին պայքարում հաղթեցին եզրափակիչ փուլ անցած Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի ավագ դպրոցի Փաստաբանական թիմին: Հաղթանակը թիմի անդամների և նրանց՝ խաղին պատրաստած փորձագետ Տաթևիկ Մանուկյանի տքնաջան ու հետևողական աշխատանքի արդյունքն էր: Շնորհավորում ենք մեր թիմին և նրանց մաղթում նոր վերելքներ և հաղթանակներ: Ինչպես նշեցին կազմակերպիչները` մրցույթը նպատակ ունի աշակերտների շրջանում բարձրացնել իրավագիտակցությունը, ուղղորդել նրանց մասնագիտական կողմնորոշումը, ինչպես նաև գիտակից ու բանիմաց, սեփական իրավունքների պաշտպանությանը հետամուտ ապագա իրավաբանների միջոցով հասարակության շրջանում ևս բարձրացնել նրանց իրավական պատասխանատվությունն ու տեղեկացվածությունը: Ինչպես նշեցին Դատախաղը գնահատող Վճռաբեկ դատարանի դատավորները, աշակերտներն ուներին իրավաբանության բաժնի առաջին կուրսի ուսանողների գիտելիքներ:
     Խաղի ավարտին հաղթողները ստացան գերազանց մասնակցության վկայագրեր, ինչպես նաև «Բյուրոկրատ» գրախանութից իրենց նախընտրած գրքեը գնելու դրամական պարգևներ: Ինչպես նշում էին իրենք` աշակերտները, հաղթանակը խթան կլինի նաև հետագայում նոր բարձունքներ նվաճելու համար:
     Շնորհավորում ենք թիմին` արժանի հաղթանակի կապակցությամբ և մաղթում նոր ձեռքբերումներ:


    
Источник: vanadzor11@mail.ru
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
1
Не нравится
0
1738 | 0 | 0
Facebook