Идет загрузка...
Сегодня:  Среда, 17 Апреля, 2024 года

Статьи

Ինչո՞ւ են ծննդյան օրվա առթիվ վառված մոմերը փչելով հանգցնում

22:13, Четверг, 01 Декабря, 2016 года
Ինչո՞ւ են ծննդյան օրվա առթիվ վառված մոմերը փչելով հանգցնում

Պատասխանը ստանալու համար պետք է հին Հունաստան «մեկնել»:


     Ի թիվս բազում աստվածների, հին հույները երկրպագել են նաև որսորդության ու պտղաբերության աստվածուհի Արտեմիսին: Այս դիցուհու պաշտամունքային ծեսը, ի տարբերություն մյուս աստվածներին նվիրված ծեսերի, բավականին առանձնահատուկ է եղել. ամեն տարվա վերջում, դիցուհուն մեծարելու նպատակով, մեղրահունց կարկանդակներ են թխել: Կարկանդակները բոլորակաձև են եղել՝ խորհրդանշելով Լուսինը, որովհետև նա նաև այս մոլորակի աստվածուհին է համարվել:

Բայց սա դեռ բոլորը չէ. որպեսզի Լուսնին նմանությունն առավել փառահել լինի, հին հույները կարկանդակի շուրջը մոմեր են վառել, որպեսզի ընդգծեն այդ երկնային մարմնի սփռած լույսի ու լուսատուի կարևորությունը: Այնուհետև նրանք կարկանդակն աստվածուհու տաճար են տարել, ծնկի են եկել ու սկսել են աստվածուհուց պտղաբերություն խնդրել:

Աղոթքն ավարտելով՝ Արտեմիսի պաշտամունքը կատարողները մոմերը փչելով հանգցրել են, որպեսզի իրենց խնդրանքը ծխի հետ երկինք բարձրանա ու հասնի աստվածուհուն:

Քրիստոնեությունը դարեր շարունակ արգելել է այս ծեսը, բայց 13-րդ դարից սկսած կարկանդակը մոմերով զարդարելու սովորույթն աստիճանաբար վերականգնվել է ու միայն 19-րդ դարում է վերջնականապես հաստատվել արևմտյան ժողովուրդների կենցաղում՝ բովանդակային որոշ փոփոխությունների ենթարկվելով ու մարդկանց ծննդյան օրերին նվիրված արարողությունների բաղադրիչը դառնալով (վառվող մոմերը խորհրդանշել են մաքրագործող ու պահապան լույսը, իսկ մոմերը փչելով հանգցնելուն մարդու կյանքից չարիքն ու դժբախտությունը վտարելու ունակ մոգական ուժ է վերագրվալ):

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
6953 | 0 | 0
Facebook