Идет загрузка...
Сегодня:  Пятница, 29 Марта, 2024 года

Статьи

Եկատերինա, Աննա և Անժել անունները կրողների սեղմ բնութագրերը

21:30, Пятница, 25 Ноября, 2016 года
Եկատերինա, Աննա և Անժել անունները կրողների սեղմ բնութագրերը

Եկատերինա (հայերեն` տարբերակը` Եղիսաբեթ) անվան «ծնունդ տվողը» հունարեն «katharos» ածականն է, որ «մաքուր» է նշանակում և հույների որսորդության աստվածուհի Դիանայի մականուններից մեկը՝ «Ekate» -ն:

Եկատերինաները «գլխով» կանայք են. նրանք արական խառնվածք ունեն, և նրանց ներուժն այնքան հզոր է, որ շատ տղամարդիկ կերազեին այն ունենալ:

Նրանք համարձակ են, նախաձեռնող, համառ ու հաստատակամ: Նրանք ի վիճակի են ղեկավարել ու առաջնորդել շատ լուրջ գործերում:

Բարդ ու դժվարին իրավիճակներն ու խարդավանքները նրանց սրտով են: Եթե նրանց կյանքում պայքարը բացակայի, նրանց ամենևին դուր չի գա այդ կյանքը: Նրանց կյանքը աշխույժ է, շարժուն, բայց շատ քիչ է պատահում, որ նրանք իրենց նպատակին հասնեն առանց խորամանկության ու մեծ ջանքերի:

Եկատերինաները անչափ կրքոտ են ու մեծ հարստության են ձգտում, որը նրանց հաճախ դեպի անկարգություն է տանում:

Նրանց հմայիլ (թալիսման) գույնը սպիտակն է, բույսը՝ կուսածաղիկը, քարը՝ ռուբինը, կարգախոսը՝ «Ուզո՛ւմ եմ» -ը:


     Աննա
անունը եբրայերեն «hannah» («շնորհ, աստծո շնորհ») գոյականից է ճյուղավորվել:

Այս անունը կրողներին հոգեհարազատ են խարդավանքները, փառասիրական նկրտումներն ու ամբարտավանությունը: Աննաները միշտ միտված են իրենց վիճակի անընդհատ բարելավմանը. նրանք ձգտում են շողշողալ հասարակության, մարդկանց առաջ ու շարունակ բարձրանալ՝ միջոցների միջև խտրություն չդնելով: Իրենց առջև դրված նպատակին կամ դիրքին հասնելու համար նրանք խորամանկում են ու գործի դնում իրենց դիվանագիտական կարողությունը:

Թեպետ ամբարտավան են, տիրական ու իշխանատենչ, բայց նրանք այս հատկությունները կարողանում են ճնշել, երբ գործ են ունենում հզոր կամքի տեր տղամարդու հետ:

Աննաներն զգալիորեն ցանկասեր են և օժտված են ուժեղ զգացմունք ներշնչող ձգողականությամբ:

Աննաների հմայիլ գույնը սպիտակն է, բույսը՝ հասմիկը, քարը՝ սպիտակ սաթը, կարգախոսը՝ «Մի՛շտ ավելի վեր» -ը:


     Անժել (ա)
անվան արմատը հունարեն «eggelos» գոյականն է, որ «սուրհանդակ» է նշանակում:

Այս անունը կրողների միտքը հեգնանքի հարուստ պաշար ունի: Անժելները նյարդային են, բռնկվող: Նրանք խելացի են, բայց խուսանավող:

Դյուրագրգռության պատճառով նրանք երբեմն չեն հարմարվում, ու նրանց տրամադրությունը շատ հաճախ է փոխվում. երբեմն նրանք շենշող են, հորդահոս ու փթթուն, երբեմն էլ չոր, կծու ու դառնահամ:

Նրանք ձեռքից հմուտ են ու օժտված են տանտիկնոջն անհրաժեշտ մեծ ներուժով, բայց նրանց պակասում է համբերատարությունն ու համառությունը:

Նրանց, խոսքը, ինչպես ասում են, գրպանում է, ու նրանք առատաձեռն են ու բարի, պատրաստ են այլոց ծառայել:

Բայց նրանք խանդավառվող են ու ենթակա հանկարծահաս ուժգին «զգացմունքի», ուստի նրանց ամուսինները պետք է նրանց ինչպես հարկն է հսկեն:

Անժելների հմայիլ գույնը կարմիրն է, բույսը` աստղածաղիկը, քարը` ռուբինը, կարգախոսը` «Եղի՛ր հավատարիմ» -ը:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
3892 | 0 | 0
Facebook