Идет загрузка...
Сегодня:  Четверг, 18 Апреля, 2024 года

Статьи

Ռ. Էրդողան. «Հայաստանը պարտավոր է անհապաղ վերջ դնել Լեռնային Ղարաբաղի օկուպացիային»:

18:16, Четверг, 24 Ноября, 2016 года
Ռ. Էրդողան. «Հայաստանը պարտավոր է անհապաղ վերջ դնել Լեռնային Ղարաբաղի օկուպացիային»:

Թուրքիայի նախագահ Էրդողանը Հայաստանին կոչ է արել վերջ դնել Լեռնային Ղարաբաղի անօրինական տիրապետմանը՝ հիշեցնելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը:


     Նա հայտարարել է, թե Թուրքիան դեմ է Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի տիրապետմանը և ԱՄՆ-ին, Ռուսաստանին և Ֆրանսիային կոչ է անում վերջ դնել այս իրավիճակին, որպեսզի այս տարածքը վերադարձվի Ադրբեջանին:

Էրդողանն այս կոչ-պահանջը հնչեցրել է Ստամբուլում տեղի ունեցող Իսլամական համագործակցության կազմակերպության տնտեսական և առևտրային կոոպերացիայի մշտական հանձնախմբի անդամ երկրների նախարարների նիստում ելույթ ունենալուց հետո լրագրողներից մեկի հարցերին պատասխանելու ընթացքում:

«Համաձայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշման, - ասել է Էրդողանը, - Հայաստանի զինված ուժերը պարտավոր են, հնարավորինս արագ, հեռանալ Լեռնային Ղարաբաղի տարածքից և այն հանձնել իր իսկական տիրոջը՝ Ադրբեջանին: Ադրբեջանցիները պետք է կարողանան այնտեղ վերաբնակվել: Թուրքիան դեմ է այդ բռնազավթմանը և, հատկապես ԱՄՆ-ը, Ռուսաստանը և Ֆրանսիան, որ միջազգային մանդատ են ստացել, որպեսզի միջնորդ հանդիսանան, պետք է վերջ դնեն այս իրավիճակին: Նրանք պարտավոր են ավարտին հասցնել իրենց առաքելությունը»:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
3909 | 0 | 0
Facebook