Идет загрузка...
Сегодня:  Четверг, 28 Марта, 2024 года

Статьи

Հայաստանի Հանրային հեռուստաընկերության և Հանրային ռադիոյի մի շարք աշխատակիցներ պարգևատրվել են պատվոգրերով

Yerevan info
Автор:
Yerevan info
20:48, Среда, 23 Ноября, 2016 года
Հայաստանի Հանրային հեռուստաընկերության և Հանրային ռադիոյի մի շարք աշխատակիցներ պարգևատրվել են պատվոգրերով

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է Հայաստանի Հանրային հեռուստաընկերության և Հանրային ռադիոյի մի շարք աշխատակիցների: Շնորհավորելով Հանրային հեռուստաընկերության և Հանրային ռադիոյի հոբելյանների առթիվ՝ քաղաքապետը նշել է, որ շնորհիվ ոլորտի նվիրյալների, թե՛ ռադիոն և թե՛ հեռուստատեսությունը տասնամյակներ շարունակ եղել ու մնում են յուրաքանչյուրիս կյանքի անբաժանելի և կարևոր մասնիկը:
     «Մեր կյանքն այսօր իսկապես դժվար է պատկերացնել առանց հեռուստատեսության և ռադիոյի: Դրանք իրոք դարձել են յուրաքանչյուրիս տան հարազատ անդամը և դա շնորհիվ բոլոր այն նվիրյալների, ովքեր ջանք չեն խնայել հեռուստատեսության և ռադիոյի կայացման ու զարգացման համար: Նաև սերնդե սերունդ փոխանցել են իրենց փորձն ու գիտելիքները, որի արդյունքում այսօր ունենք բազմաթիվ հեռուստա և ռադիո ընկերություններ, որոնք պատվով շարունակում են այն գործը, որի հիմքերը դրել և այսօր էլ մեծ պատասխանատվությամբ տանում են Հանրային հեռուստաընկերությունն ու Հանրային ռադիոն» , - ընդգծել է Տարոն Մարգարյանն ու ի դեմ ներկաների շնորհավորել է Հանրային հեռուստատեսության և Հանրային ռադիոյի բոլոր աշխատակիցներին՝ մաղթելով նրանց անխափան եթեր և նորանոր ձեռքբերումներ:
     Հայաստանի Հանրային ռադիոյի 90-ամյակի առթիվ, երկարամյա և բարեխիղճ աշխատանքի համար քաղաքապետ Տարոն Մարգարյանը Հանրային ռադիոյի լրագրողներ Նարգիզ Հակոբյանին, Անահիտ Առաքելյանին և Անահիտ Ավագյանին պարգևատրել է պատվոգրերով:
     Հայաստանի Հանրային հեռուստաընկերության 60-ամյակի առթիվ, երկարամյա և բարեխիղճ աշխատանքի համար Հանրային հեռուստաընկերության աշխատակիցներ Հովհաննես Գորոյանը, Վահագն Միքայելյանը, Գառնիկ Թեփուչեկյանը, Արման Պահլավունին, Մերուժան Խաչիկօղլյանը, Արսեն Նազարյանը և Կարեն Ստեփանյանը ևս պարգևատրվել են պատվոգրերով:


     Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
     և հասարակայնության հետ կապերի վարչություն

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
2189 | 0 | 0
Facebook