Հայկական լեռնաշխարհի հնաբնակների գոտին ունեցել է նաև մոգական նշանակություն: Ըստ հին հավատալիքների, պաշտամունքի գոտին
«թալիսմանի» դեր է կատարել, որը պաշտպանել է չարքերից, ապահովել է հաջողություն,
բերել երջանկություն: Գոտին եղել է նաև իշխանության խորհրդանիշ, և դրա չափերով ու
զարդանախշերի ճոխությամբ որոշվել է տիրոջ կարողության չափը: Գոտու պաշտամունքը կապված է եղել երկնքի, երկնակամարի (kamar, այն է՝ «քամար») պաշտամունքի հետ: "Kamar" տերմինը իմաստաբանորեն համապատասխանում է հին հայկական կամարին և պարսկական gamar-gamand, այն է՝ «գոտի», «կամար», «աղեղ», «պարսատիկ», և վրացական gved-i, այն է՝ «երկնային գոտի», «երկնակամար», «ծիածան» տերմիններին
Աղբյուրը
հղումով