Идет загрузка...
Сегодня:  Пятница, 29 Марта, 2024 года

Статьи

Հոգեբանները հայտնել են հաջողության համար երիտասարդներին անհրաժեշտ հմտությունների մասին

17:39, Понедельник, 21 Ноября, 2016 года
Հոգեբանները հայտնել են հաջողության համար երիտասարդներին անհրաժեշտ հմտությունների մասին

Գիտնականները որոշել են հատուկ գիտական հետազոտություն իրականացնել, որն ուղղված է այն հատուկ հմտությունների եւ ունակությունների ուսումնասիրմանը, որոնք երիտասարդներին կարող են օգնել հաջողության եւ անկախության հասնել: Informing-ի փոխանցմամբ՝ արդյունքում առավել կարեւոր առանձնահատկությունների ցուցակում են հայտնվել ընդամենը 4 չափանիշներ:

Առաջին տեղում ֆինանսական միջոցների ճիշտ տնօրինումն է: Մասնագետները համոզված են, որ միայն դրանց ճիշտ եւ իրատեսական տնօրինման դեպքում մարդը կկարողանա ժամանակավոր ֆինանսական դժվարությունների հանդեպ դիմադրություն մշակել:
     Ոչ պակաս կարեւոր երկրորդ գործոնը առաջնահերթությունների տեղաբաշխումն է: Գիտնականների համոզմամբ՝ առաջին հերթին պետք է զբաղվել կարեւոր գործերով: Ժամանակի ընթացքում սա մարդու մեջ կզարգացնի ինքնակարգապահության անհրաժեշտ որակը:
     Մասնագետները երիտասարդներին նաեւ խորհուրդ են տալիս ջանալ հարթել կյանքի ընթացքում ծագած կոնֆլիկտային իրավիճակները, ինչպես նաեւ չկորցնել հավատը, որ լավագույնը դեռեւս առջեւում է:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
1
Не нравится
0
4625 | 0 | 0
Facebook