Идет загрузка...
Сегодня:  Вторник, 16 Апреля, 2024 года

Статьи

Հանձնարարվել է մինչև դեկտեմբերի 1-ը ներառյալ եկամուտների բաժինների աշխատանքները կազմակերպել մինչև 19: 30-ը

Yerevan info
Автор:
Yerevan info
12:05, Понедельник, 21 Ноября, 2016 года
Հանձնարարվել է մինչև դեկտեմբերի 1-ը ներառյալ եկամուտների բաժինների աշխատանքները կազմակերպել մինչև 19: 30-ը

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, անդրադարձ է կատարվել 2016 թվականի գույքահարկի վճարման վերջնաժամկետին, որն ավարտվում է դեկտեմբերի 1-ին:

«Հաշվի առնելով, որ 2016 թվականի գույքահարկի վճարման վերջնաժամկետը դեկտեմբերի 1-ն է, հարկավոր է բանակցել վարչական շենքերում գործող բանկերի և վճարահաշվարկային կազմակերպությունների հետ և հնարավորություններ ստեղծել մեր բնակիչների համար աշխատանքից հետո կատարելու իրենց հարկային պարտավորությունները: Մենք պետք է հնարավորինս ապահովենք մեր քաղաքացիների համար սպասարկման առավելագույն որակ», - ընգծել է Տարոն Մարգարյանը:
     Հաշվի առնելով, որ հատկապես աշխատող քաղաքացիներն, ըստ էության, աշխատանքային օրվա ավարտից հետո միայն կարող են այցելել համապատասխան վայրերն ու կատարել իրենց հարկային պարտավորությունները, քաղաքապետը վարչական շրջանների ղեկավարներին և աշխատակազմի եկամուտների վարչության պետին հանձնարարել է բանակցել վարչական շենքերում առկա բանկերի և վճարահաշվարկային կազմակերպությունների հետ ու այսօրվանից մինչև դեկտեմբերի 1-ը ներառյալ եկամուտների բաժինների աշխատանքները կազմակերպել մինչև 19: 30-ը: Միաժամանակ պատասխանատուներին հանձնարարվել է նաև խստորեն հետևել բնակիչների սպասարկման որակին՝ կուտակումներ չառաջացնելու առումով:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
1628 | 0 | 0
Facebook