Идет загрузка...
Сегодня:  Четверг, 28 Марта, 2024 года

Статьи

5 մտքեր, որոնք փոխեցին Հենրիխ Մխիթարյանի կյանքն ու կարիերան

17:51, Среда, 19 Октября, 2016 года
5 մտքեր, որոնք փոխեցին Հենրիխ Մխիթարյանի կյանքն ու կարիերան

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նախորդ տարի Թոմաս Տուխելի՝ «Բորուսիա» գալուց հետո մեծ աճ գրանցեց որպես ֆուտբոլիստ: Ֆուտբոլիստը խոստովանեց, որ իրեն շատ է օգնել մարզչի նվիրած գիրքը՝ «Թենիսի ներքին խաղը», որը օգնել է Հենրիխին հաղթահարել հոգեբանական դժվարությունները և ավելի լավ կենտրոնանալ խաղերի ժամանակ: Ներկայացնում ենք 5 առանցքային մտքեր այդ գրքից.

1. «Ձեր խաղը Դուք ինքներդ չեք»

2. «Բանականության և ինտուիցիայի միջև հարաբերությունները նման են ծնողների ու երեխաների հարաբերություններին: Կյանքի առաջին տարիներին ծնողները վերահսկում են երեխայի բոլոր շարժումներն ու գործողությունները: Երեխայի անհաջողությունները ծնողներն ընդունում են որպես սեփական բացթողումներ: Բարեբախտաբար, երեխաների մեծ մասը սկսում են քայլել ավելի շուտ, քան ծնողները հասցնում են բացատրել, թե ինչպես է պետք դա անել: Եթե մենք կարողանանք մեր խաղին վերաբերվել, ինչպես երեխային, ով քայլել է սովորում, ապա մենք մեծ արդյունքների կհասնենք»:

3. «Մի ազատվեք հին սովորություններից, ավելի լավ է՝ նորերը ձեռք բերեք»:

4. «Տարիներ առաջ Ճապոնիայում տեղի է ունեցել նետաձիգների մրցություն: Թիրախը եղել է թղթե օձը: Օձը տատանվել է քամու հոսանքից, և նրան անհնար է եղել խոցել: Մրցաշարից հետո բոլոր մասնակիցներին հարցրել են, թե ինչ է նրանք տեսել թիրախին խոցելիս: Բոլորի պատասխանն է եղել. «Վառ ներկված օձ, որ տատանվում էր երկնքում»: Եվ միայն հաղթողը, ով միակն էր խոցել թիրախը, ասել է, որ տեսել է օձի աչքը: Նա չէր տեսել ոչ օձի մյուս մասերը, ոչ երկինքը, ոչ մի այլ կողմնակի բան: Միշտ նայեք Ձեր նպատակին՝ մի կողմ թողնելով մնացած ամեն ինչը»:

5. «Դուք պետք է ղեկավարեք Ձեր մտքերը, այլապես նրանք կսկսեն ղեկավարել Ձեզ»:

Источник: vivaronews.am
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
4914 | 0 | 0
Facebook