Идет загрузка...
Сегодня:  Четверг, 28 Марта, 2024 года

Статьи

ԻՆՉՈՒ ԵՆ ԾՆՆԴՅԱՆ ՏԱՐԵԴԱՐՁԻՆ ՏՈՐԹԻ ՎՐԱ ՄՈՄԵՐ ԴՆՈՒՄ

23:48, Вторник, 18 Октября, 2016 года
ԻՆՉՈՒ ԵՆ ԾՆՆԴՅԱՆ ՏԱՐԵԴԱՐՁԻՆ ՏՈՐԹԻ ՎՐԱ ՄՈՄԵՐ ԴՆՈՒՄ

Տոնակատարության ավանդույթները, որպես կանոն, գալիս են հնագույն ծիսական արարողություններից: Բացառություն չէ նաև ծննդյան տորթի մոմերը փչելու և երազանք պահելու սովորույթը, որը տարածված է աշխարհի տարբեր երկրներում:
    
     Ինչպես ներկայացնում է AdMe.ru-ն, 18-րդ դարում Գերմանիայում սովորույթ է եղել մոմեր վառել երեխաների տարեդարձի ժամանակ: Այդ օրը տեսանելի բարձր վայրում տորթ էր մոմերով տեղադրվում: Մոմերը միշտ մեկով ավելին էին, քան հոբելյարի տարիքը: Հավելյալ մոմը խորհրդանշում էր ապագան:
    
     Մոմերը վառված էին մնում օրվա ընթացքում և փոխվում էին հանգչելու դեպքում։ Երեկոյան երեխան փչում էր մոմերն ու երազանք պահում: Մարդիկ հավատում էին, որ մոմերից բարձրացող ծուխը պետք է երազանքներն ուղիղ Աստծուն հասցներ:
    
     Նմանօրինակ սովորույթ ունեցել են նաև հին հույները: Որսորդության և լուսնի աստվածուհի Արտեմիսի պատվին իրականացվող տոնակատարության ժամանակ մարդիկ կլոր խմորեղեններ էին դնում տաճարում և վրան մոմեր վառում` հույս ունենալով, որ մոմերից արձակվող ծուխն իրենց աղոթքները կհասցնի աստվածներին:


    
Источник: www.haystar.tk
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
1
Не нравится
0
8325 | 0 | 0
Facebook