Идет загрузка...
Сегодня:  Пятница, 29 Марта, 2024 года

Статьи

Ամենա՜, ամենա...

08:51, Понедельник, 17 Октября, 2016 года
Ամենա՜, ամենա...

Հեռացող քայլերը նման են

Խեղանդամի սայլակի՝

Ամենատխո՜ւր պատկերն աշխարհում,

Սխալները ուղղելու ուղին դեպի անցյալն է,

Երբ ըմբոստ հոգին մա՛հ է աղերսում…


    

Ամենադաժա՜նը բանաստեղծի Խի՜ղճն է,

Նույնիսկ գեղեցիկ ոտքերով տրորված …

Ամենաարդար Մահը կարիճի՛նն է,

Երբ մահանում է ինքն իրեն խայթած…


    

Ամենագեղեցիկ երազը Կույրի տեսա՛ծն է՝

Պատկերներ՝ գունավո՜ր ու պայծա՜ռ,

Ամենաչասված բառը Կոկորդում խցանվածն է՝

Ե՜րգ է, սիրե՜րգ երբևե չերգված…


    

Ամենացավո՛տը Սպասո՜ւմն է,

Ամենաագա՛հը Կի՜րքը չսպասված,

Ամենասպասվա՜ծը Բախտն է անաստված…

Ամենաանխիղճը Սերն է հեռացած…


    

Ամենակատարյալը Վի՜շտն է

Իր բոլոր արցունքոտ աչքերը բացած,

Ամենաանկատարը Հանգիստն է

Եվ հիշողությունը բզկտված…


    

Ամենաստորը անստորագիրն է՝

Ոտնաթաթերդ լիզող շրթունքն է բացված,

Ամենահիմարը Ճակատագիրն է

Մի ճղճիմ ձեռքով քեզ ամրագրված…


    

Ամենաբարձրը Լռության ճի՛չն է,

Ամենացածրը Սո՛ւտն է բարձրաձայն ասված,


    

Ամենահմայի՜չ հրեշտակը քո Մայրն է՝

Խո՜ւլ, Հա՜մր, Կո՜ւյր,

Քո բոլոր գործած մեղքերի առաջ…


    
    

Ս.Ումառ-Հարությունյան


    
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
1
Не нравится
0
3817 | 0 | 0
Facebook