Идет загрузка...
Сегодня:  Суббота, 20 Апреля, 2024 года

Статьи

Բարոնուհի Քոքս. Ադրբեջանը դաժանություններ է կատարել խաղաղ հայ բնակչության դեմ

23:04, Суббота, 15 Октября, 2016 года
Բարոնուհի Քոքս. Ադրբեջանը դաժանություններ է կատարել խաղաղ հայ բնակչության դեմ

Միջազգային հանրությունը պետք է անհրաժեշտ ճնշում գործադրի Ադրբեջանի վրա Լեռնային Ղարաբաղում հետագա հնարավոր ռազմական գործողությունների կանխման համար: Այս մասին հոկտեմբերի 15-ին Երեւանում լրագրողներին ասել է Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ բարոնուհի Քերոլայն Քոքսը՝ ելույթ ունենալով «Մեծ Բրիտանիա. Եվրամիությունը լքած առաջին երկիրը» թեմայով դասախոսության ժամանակ, որը կազմակերպել էր «Ակտիվ երիտասարդական կազմակերպություն» (Active Youth Organization) -ը:

Բարոնուհին պատմել է, որ Լեռնային Ղարաբաղ հերթական այցը կատարել է 3 շաբաթ առաջ: «Լեռնային Ղարաբաղի բնակչությունը շատ է տուժել այս տարվա ապրիլին տեղի ունեցած ողբերգությունից: Ադրբեջանը մի շարք դաժանություններ է կատարել խաղաղ հայ բնակչության դեմ: Ես ուրախ եմ, որ մարտերը վերջացել են, եւ նորից հաստատվել է հրադադար, քանի որ իրավիճակը շատ խոցելի է: Եվ ես շատ մեծ հույսեր ունեմ, որ միջազգային հանրությունը անհրաժեշտ ճնշում կգործադրի Ադրբեջանի վրա հետագա ռազմական գործողությունները կանխելու եւ շատ ագրեսիվ հակահայկական քարոզչությունը դադարեցնելու համար, որը ադրբեջանական հասարակության շրջանում ատելություն է սերմանում», - ընդգծել է բարոնուհի Քոքսը:

Նա նաեւ հույս է հայտնել, որ Ադրբեջանն ավելի քաղաքակիրթ եւ պակաս բարբարոս կլինի քաղբանտարկյալների նկատմամբ իր վերաբերմունքի եւ պակաս ագրեսիվ՝ Հայաստանի նկատմամբ վերաբերմունքի մեջ: Քերոլայն Քոքսը ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ունի անկախության իրավունք:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
3055 | 0 | 0
Facebook