Идет загрузка...
Сегодня:  Четверг, 28 Марта, 2024 года

Статьи

«Մեռյալ» Բաքու

21:37, Суббота, 15 Октября, 2016 года
«Մեռյալ» Բաքու

Համեմատաբար բարենպաստ տարիներին Ադրբեջանի մայրաքաղաքում բազմաթիվ վիթխարի շենքեր են կառուցվել, բայց հիմա ոչ միայն եկել է մասշտաբային շինարարական «բում» -ի ավարտը, այլև ակնառու է դարձել, որ ցերեկային ժամերին շողշողացող նորակառույցներում գիշերային ժամերին ամայություն է տիրում:


     Քաղաքի չբնակեցված շինություններից ամենագլխավորը Թրամփի հյուրանոցն է, որի բացումը պետք է տեղի ունենար 2015-ի ամռանը: Բայց ինչ-որ պատճառով բացումից կես տարի առաջ «Trump Hotel Collection» -ը իր կայքից հեռացրեց նախագծի մասին էջը և հրաժարվեց անդրադառնալ հյուրանոցի ապագային: Ներկայում այն ամայի է, և ոչ ոք չգիտի, թե ինչու հյուրանոցի շինարարությունն ավարտին չհասցվեց: Հնարավոր է, որ դրա պատճառը քաղաքական է: Այս նախագծում «Trump Hotel Collection» -ի գործընկերը` «Garant Holding» -ը, որի կառավարիչն է Ադրբեջանի տրանսպորտի նախարարի որդին՝ Անար Մամեդովը, երևի ինչ-որ բանում կառուցողի հետ համաձայնության չի եկել, կամ էլ նրանց միջև «սև կատու» է անցել: Եվ դա զարմանալի չէ, եթե նկատի առնենք, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում Թրամփը կոչ արեց արգելել մուսուլմանների մուտքը ԱՄՆ: Տարօրինակ կլիներ, եթե այդպիսի հայտարարությունից հետո Թրամփի հյուրանոց բացվեր մահմեդական երկրում:

Բայց Թրամփի հյուրանոցը Բաքվի կենտրոնի միակ ամայի կառույցը չէ: Լիովին անմարդաբնակ է նաև «Բոցանման աշտարակներ» -ից մեկը, իսկ մյուսը մասամբ է բնակեցված: Դրանցից մեկը պետք է բնակելի տուն դառնար, իսկ մյուսը՝ գործարար կենտրոն: Երեկոյան ու գիշերային ժամերին կարելի է համոզվել, այս համալիրի երեք աշտարակներից երկուսում ամայություն է տիրում: Շինություններն արտաքինից լուսավորվում են, բայց ներսում ոչ մի լույս չի վառվում:

Այդպիսի չբնակեցված շենքեր Բաքվում շատ կան: Շատերն այս երևույթը կապում են նավթի գների անկման ու Ադրբեջանում սկսված ճգնաժամի հետ: Նավթը Ադրբեջանի եկամտի գլխավոր աղբյուրն է:

Ասում են, թե Բաքվում շատ երկնաքերներ կառուցել են այն հույսով, թե նավթի բարձր գինը երկար կպահպանվի: Եվ դա շատ հավանական է, եթե հաշվի առնենք, որ վերջին տարիներին քաղաքը ձգտել է նմանվել Դուբային: Արդյունքում հասցրեցին քաղաքում շենքեր կառուցել, բայց շահագործման հանձնելու համար փողը չբավականացրեց: Ոմանք կատակում են, թե հարկ է՝ քաղաքի դատարկ շենքերն արտերկիր արտահանել, ու այդ դեպքում երկիրը եկամտի նոր աղբյուր կունենա:

Կառուցված դատարկ շենքերը դեռ ամենավատ տարբերակը չեն: Քաղաքի մի շարք շրջաններում կարելի է բազմաթիվ լքված կիսակառույցներ տեսնել:

Անբնակ են նաև բազմաթիվ այլ նորակառույցներ: Մի կոնսալտինգային ընկերություն հաշվել է, որ նորակառույցների բնակարանների 40-70 տոկոսն անբնակ է, որովհետև դրանք դժվարությամբ են վաճառվում թանկ լինելու պատճառով: Շինարարները չեն ուզում էժանացնել, չեն կարող նաև վարձակալության տալ, որովհետև բնակարաններն հաճախ առանց ներքին հարդարման են վաճառվում:

Բնակարանների բարձր գինը միակ խնդիրը չէ: Շատ հաճախ նոր շրջաններում կենսագործունեության համար անհրաժեշտ ոչ մի հարմարություն չկա, պատահում է, որ շենքն ապահովված չի լինում ջրամատակարարմամբ:


    
Բոլոր պատուհանները սոսնձված են:
Բոլոր պատուհանները սոսնձված են:
Եվս մի քանի ուրվական շենք:
Եվս մի քանի ուրվական շենք:
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
9775 | 0 | 0
Facebook