Идет загрузка...
Сегодня:  Пятница, 29 Марта, 2024 года

Статьи

Զարաուստրան կամ Զրադաշտը վիթխարի ազդեցություն է ունեցել հուդայականության ու քրիստոնեության վրա

22:32, Пятница, 14 Октября, 2016 года
Զարաուստրան կամ Զրադաշտը վիթխարի ազդեցություն է ունեցել հուդայականության ու քրիստոնեության վրա

Ստորև դրանում կհամոզվեք:


     Մ.թ.ա. 7-6-րդ դարերում ապրած այս ռեֆորմատոր փիլիսոփան, որ բարենորոգել է Ահուրա Մազդայի (Արամազդ) պաշտամունքը և միաստավածության, բարու և չարի, դժոխքի ու դրախտի գաղափարը տվել, հեղինակել է «Ավեստա» սուրբ գիրքը, ապրել է Իրանում: Զրադաշտի դիցարանի գլխավոր աստվածությունները, որքան էլ զարմանալի թվա, մարմնազուրկ, վերացական գաղափարներ են. Ահուրա Մազդա (իմաստուն տեր), Քշատրա Վարիա (լավագույն թագավորություն), Հուրվաթատ (անվթարություն, ամբողջություն), Ամերթատ (անմահություն), Բոհու Մանա (բարի միտք), Աշա Վահիշթա (լավագույն առաքինություն), Սպենտա Արմաթի (սրբազան հեզություն), Սրաոշա (հնազանդություն): Նա իր աշակերտներին մարգարեացել է, թե վերջին ժամանակներում «մի կույս հղիանալու է, և այդ ժամանակ երկնքում մի փայլուն աստղ է երևալու»:

Միթրայի (Միհր)` պարսիկների և հայերի Արև աստծո պաշտամունքի սկզբնավորումը մ.թ.ա. 6-րդ դարում է տեղի ունեցել: Քրմերը նրա պաշտամունի ծեսին հաց ու գինի են մատուցել. «Նա, ով ուտում է իմ միսը և խմում է իմ արյունը, ապրում է իմ մեջ, և ես ապրում եմ նրա մեջ (Զրադաշտ)»: Միթրայի քուրմը մեղր է դրել հավատացյալի լեզվին: Միթրայի կամ Միհրի պաշտամունքը ներառում է ընթրիք կամ պատարագ և մկրտություն:

Միթրան (Միհրը)

· ծնվել է կույսից, դեկտեմբերի 25-ին, քարանձավում,

· նրա ծնվելու մասին իմացել են իմաստունները և հովիվները, որոնք նրան գառնուկներ ու բերքի մի բաժին են մատուցել,

· նա ճանապարհ ցույց տվող մեծ ուսուցիչ է համարվել,
     · նրան «Բարի հովիվ» են անվանել,

· նրան նաև «Հարություն տվող», «Փրկիչ» և «Մեսիա» են համարել,

· նա նույնացվել է գառնուկի և առյուծի հետ,

· նրա սրբազան օրը կիրակին կամ «Տերունական օրն» է եղել,

· նա իր հիմնական տոնն է ունեցել, որը հետագայում Զատիկի կամ Հարության տոնի է վերածվել,

· նա 12 ուղեկից կամ աշակերտ է ունեցել,

· նա հրաշքներ է գործել,

· նա թաղվել է գերեզմանում,

· երեք օր անց նա հարություն է առել,

· նրան նվիրված պատարագը քրմերը հացով ու գինով են նշել, որոնք մատուցվել են բոլոր ներկաներին. քրմապետն հայտարարել է. «Ով ուտում է իմ մարմինը և խմում է իմ արյունը, իմ մեջ է ապրում, և ես էլ նրա մեջ եմ ապրում»:


     Հարթաքանդակին պատկերված են Միթրան, պարսից Շապու 2-րդ արքայից արքան և Ահուրա Մազդան:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
5616 | 0 | 0
Facebook