Идет загрузка...
Сегодня:  Пятница, 29 Марта, 2024 года

Статьи

«Էկլեր». պատրաստեք տանը

22:34, Четверг, 13 Октября, 2016 года
«Էկլեր». պատրաստեք տանը

«Էկլեր» շատերն են սիրում: Ընդհանրապես այն լինում է 2 տիպի' դասական' քաղցր կրեմով, և տարբեր միջուկներով լցոնած: Փորձենք պատրաստել դասական «Էկլեր»:

Խմորի համար անհրաժեշտ է'
    

ջուր' 2 բաժակ,

կարագ' 250գր,

աղ' մեկ պտղունց,
     ձու' 5 հատ,
     ալյուր' մեկ մեծ բաժակ,

Կրեմի համար անհրաժեշտ է'

250 գր փափկեցրած կարագ,
     եփած խտացրած կաթ' 1տուփ:

Պատրաստման եղանակը.

Ջուրն ու կարագը լցրեք կաթսայի մեջ: Ավելացրեք աղն ու դրեք կրակի վրա: Թողեք, մինչև եռ գա: Կրակը դարձրեք ինչքան հնարավոր է թույլ, ավելացրեք մեկ բաժակ ալյուր, արագ խառնեք և եփեք 2 րոպե: Թողեք' մի փոքր սառչի:
     Թեթևակի գոլացած զանգվածին հերթով ավելացրեք ձվերը: Յուրաքանչյուր ձուն գցելուց հետո լավ խառնեք զանգվածը: Թավայի մեջ դրեք թխելու համար նախատեսված թուղթը, քսեք վրան բուսական յուղ: Կերակրի համար նախատեսված ներարկիչով փոքրիկ փքված գնդեր ստացեք խմորից:

Թխել էկլերները լավ տաքացած ջեռոցում 40-50 րոպե: Չբացել ջեռոցը, մինչև թխվի: Հարիչի օգնությամբ հարել կարագն ու խտացրած կաթը: Լցնել կրեմը ներարկչի մեջ, թխված էկլերի վրա փոքրիկ անցք արեք և լցրեք անհրաժեշտ քանակությամբ կրեմը:

Բարի վայելում:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
4505 | 0 | 0
Facebook