Идет загрузка...
Сегодня:  Вторник, 16 Апреля, 2024 года

Статьи

Առաջարկվում է 5 դրամանոցը վերադարձնել շրջանառության մեջ

10:00, Четверг, 13 Октября, 2016 года
Առաջարկվում է 5 դրամանոցը վերադարձնել շրջանառության մեջ


    
    
    
    
    
    
    
    
    
    
    
     Բիզնես թրեյներ, գործարար Գրիգոր Առաքելյանն առաջարկում է 5 դրամանոց մետաղադրամները վերադարձնել շրջանառության մեջ: Նրա խոսքերով` խնդիրն ակտուալ է հատկապես մի շարք խանութների կողմից տոպրակները վճարովի` 10 դրամ, դարձնելու ֆոնին: Ակնհայտ է, որ մեր հայրենակիցներից շատերը սիրով կվերցնեն այդ մանրադրամները, քանի որ երկու հատ 5 դրամը մեկ տոպրակի գինն է:

Հայտնի է, որ այսօր բազմաթիվ խանութներում և սուպերմարկետներում գումարն ուղղակի կլորացնում են ըստ հարմարության և հաճախ ոչ գնորդի օգտին: Անգամ տարրական հաշվարկները հուշում են, որ այդ «կլորացված» 5 դրամները միլիոններ են կազմում և այդ գումարները մնում են նրանց, ովքեր առանց այն էլ դրա կարիքը չունեն: Բոլոր նրանց, ովքեր կողմ են առաջարկին և ցանկանում են միանալ, գործարարը կոչ է անում ի մի բերել իրենց մոտ պահպանված 5 դրամները և մտցնել դրանք շրջանառության մեջ:

«Թե ինչպե՞ս կարձագանքեն առաջարկին ՀՀ Կենտրոնական Բանկը և ՀՀ կառավարությունը դեռևս պարզ չէ, սակայն, նախաձեռնությունը կյանքի կոչելու համար կարևոր է, որ յուրաքանչյուրս պահանջենք մեր մանրադրամը», - նշում է Գրիգոր Առաքելյանը:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
3587 | 0 | 0
Facebook