Արցախի դիրքերից մեկում հոկտեմբերի 7-ին հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում ստացած զինծառայողի վիճակը կաւյուն ծանր է: Այս մասին հայտնեցին Երեւանի ՀՀ ՊՆ Կենտրոնական զինվորական հոսպիտալից:
Զինծառայողը կրծքավանդակի շրջանում է վիրավորում ստացել, լյարդի վնասվածք ունի:
Նշենք, որ վիրավոր զինծառայողին Ստեփանակերտի հոսպիտալից ուղղաթիռով Երեւան էին տեղափոխել նախորդ օրը:
Հայկը Երեւանից է, ունի իրենից մեծ քույր: Զինվորի մայրը մահացած է, Հայկն ապրում է հոր եւ քրոջ հետ:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հոկտեմբերի 7-ին` ժամը 08: 30-ի սահմանում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 20-ամյա Հայկ Լեւոնի Համբարձումյանը: