Идет загрузка...
Сегодня:  Среда, 24 Апреля, 2024 года

Статьи

Քիմ Քարդաշյանը կողոպուտից հետո փորձում է չարտասվել երեխաների ներկայությամբ

23:35, Воскресенье, 09 Октября, 2016 года
Քիմ Քարդաշյանը կողոպուտից հետո փորձում է չարտասվել երեխաների ներկայությամբ
     35-ամյա Քիմ Քարդաշյանը Փարիզում տեղի ունեցած կողոպուտից հետո աստիճանաբար ուշքի է գալիս Լոս Անջելեսի իր տանը։ Իսկ մինչ Քանյեն ապշեցուցիչ համերգներ է տալիս իր հայրենի Չիկագոյում, Քարդաշյան- Ջեններ ընտանիքին մոտ կանգնած աղբյուրները հայտնում են, որ ռեալիթի շոուի աստղը ծանր ապրումներ ունի տեղի ունեցածի կապակցությամբ։ Քիմը, որը օրերս ինսայդերների միջոցով հայտնել էր այն մասին, որ սոցցանցերում այլեւս ակտիվ չի լինի, ամսական մոտ մեկ միլիոն դոլար կկորցնի դրա պատճառով։

«Բարեբախտաբար երեխաները չգիտեն, թե ինչ է կատարվում։ Նա փորձում է զսպել իրեն ու չարտասվել Նորթի ներկայությամբ, բայց երբեմն դա նրան դժվար է հաջողվում», - ասում է ինսայդերը ու հավելում, որ Քիմը շատ է մտածում այն մասին, ինչ տեղի է ունեցել։

«Նա անընդհատ հիշում է կատարվածի մասին։ Չեմ կարծում, թե նա կկարողանա արագ հաղթահարել այդ ամենը։ Ժամանակ է պետք նման տրավմատիկ փորձից հետո ուշքի գալու համար։ Նրա համար ամենասարսափելին այն է, որ հասկանում է, որ կարող էր շատ ավելի սարսափելի բան տեղի ունենալ։ Նա վախենում է անգամ պատկերացնել, թե ինչ կարող էր տեղի ունենալ իր երեխաների հետ» ։


    
    
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
1
Не нравится
0
2948 | 0 | 0
Facebook