Идет загрузка...
Сегодня:  Вторник, 23 Апреля, 2024 года

Статьи

Պետական բարձր պարգևներ՝ ՀՀ Նախագահի կողմից

Yerevan info
Автор:
Yerevan info
17:22, Суббота, 08 Октября, 2016 года
Պետական բարձր պարգևներ՝ ՀՀ Նախագահի կողմից

Երևանի օրվա առթիվ Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով արդյունավետ և բարեխիղճ աշխատանքի համար «Անանիա Շիրակացի» մեդալով են պարգևատրվել Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Սերգեյ Մակարյանը, Երևանի քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանը, Ավան վարչական շրջանի ղեկավար Մանվել Ջավադյանը, Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը:

Հայաստանի Հանրապետության Անկախության 25-ամյակի առթիվ ՀՀ Նախագահի հրամանագրով արդյունավետ և բարեխիղճ աշխատանքի համար երախտագիտության մեդալով պարգևատրվել են Երևանի քաղաքապետի աշխատակազմի քարտուղարի տեղակալ Արթուր Կարապետյանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության հաշվապահական հաշվառման և հաշվետվությունների բաժնի գլխավոր մասնագետ Հասմիկ Ալոյանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչության եկամուտների և ծախսերի ծրագրավորման և մոնիտորինգի բաժնի պետ Մարիամ Գևորգյանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարության գլխավոր մասնագետ Կարինե Արամյանը:
     Մայրաքաղաքի ծննդյան օրվան նվիրված՝ Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում կազմակերպված տոնական ընդունելության շրջանակում ՀՀ Նախագահի կողմից պետական բարձր պարգևները հանձնել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը։

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
1848 | 0 | 0
Facebook