Идет загрузка...
Сегодня:  Вторник, 23 Апреля, 2024 года

Статьи

Լվացվել են Երևանի հուշարձանները

Yerevan info
Автор:
Yerevan info
15:03, Суббота, 08 Октября, 2016 года
Լվացվել են Երևանի հուշարձանները

«Էրեբունի-Երևան» տոնակատարության շրջանակում մի շարք ավանդույթների շարքում է Երևանի ծննդյան օրը մայրաքաղաքի հուշարձանների լվացումը: Արձանների լվացման առաքելությունն այս տարի ևս սիրով ստանձնել են Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի, ինչպես նաև այլ կամավորներ:

Ինչպես ամեն տարի, այս տարի ևս արձանների լվացման աշխատանքներին աջակցել են ՀՀ ՏԿԱԻՆ Երևանի փրկարարական վարչության տարածքային ստորաբաժանումները և հրշեջ փրկարարական ջոկատները՝ տրամադրելով համապատասխան տեխնիկական միջոցներ և մարդկային ռեսուրս: Կամավորների ջանքերով լվացվել են Գայի, Հայկ Նահապետի, Վարդան Մամիկոնյանի, Ալեքսանդր Թամանյանի, Ալեքսանդր Մյասնիկյանի, Վիլյամ Սարոյանի, Պարույր Սևակի, Ալեքսանդր Գրիբոյեդովի, Խաչատուր Աբովյանի, Եղիշե Չարենցի, Գարեգին Նժդեհի, Անդրանիկ Օզանյանի, Գևորգ Չաուշի, Արամ Խաչատրյանի, Սասունցի Դավթի և այլ հուշարձաններ:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
2804 | 0 | 0
Facebook