Идет загрузка...
Сегодня:  Пятница, 29 Марта, 2024 года

Статьи

Սերժ Սարգսյանը լուծարեց կոալիցիան

Միքայել
Автор:
Միքայել
20:20, Пятница, 23 Сентября, 2016 года
Սերժ Սարգսյանը լուծարեց կոալիցիան
    
2016 թվականի փետրվարին կազմված ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիան փաստացի փլուզվել է, թեեւ դե յուրե շարունակում է գոյություն ունենալ, իսկ ՀՅԴ-ն էլ շարունակելու է տնօրինել իր նախարարական երեք պորտֆելները: Պարզապես, եթե մինչ այժմ երեք պորտֆելը քաղաքական համաձայնություն էր, այժմ արդեն երեք պորտֆելը դե ֆակտո բարեգործություն է ՀՅԴ նկատմամբ:

    
Կոալիցիայի փլուզման վկայությունն էկոնոմիկայի նախարարի պաշտոնից Արծվիկ Մինասյանի հեռացումը չէր, այլ սեպտեմբերի 22-ի կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանի դիտողությունը կրթության ու գիտության նախարար Լեւոն Մկրտչյանին:
Այդ դիտողությունը հաջորդել էր ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի հայտարարությանը, կապված Կարեն Կարապետյանի կառավարության առաջին նիստում Արծվիկ Մինասյանի հետ ունեցած հայտնի երկխոսության հետ: Արմեն Ռուստամյանը հայտարարել էր, որ եթե Կարեն Կարապետյանն ունի այլ պատկերացում, քան իրենց նախարարը, ապա թող ներկայացնի իր հայեցակարգն ու քննարկեն, բայց անձնական հավակնությունների դրսեւորումով երկար ճանապարհ գնալ չեն կարող:

    
Սեպտեմբերի 22-ի նիստում Կարեն Կարապետյանը դիտողություն արեց ՀՅԴ-ական մեկ այլ նախարարի, դրանով փաստորեն պատասխանելով Արմեն Ռուստամյանին եւ ցույց տալով, որ ինքն է որոշում ճանապարհի երկարությունն ու ընթացքի բովանդակությունը: Դրան զուգահեռ, հայտնի դարձավ նաեւ, որ հեռանում է Արծվիկ Մինասյանը: Այսինքն, Կարեն Կարապետյանը փաստացի ոչինչ էչ չի քննարկել ՀՅԴ հետ, պնդել է էկոնոմիկայի նախարարի պաշտոնից ՀՅԴ ներկայացուցչի հեռացումը եւ վերջ:
Կասկած չկա, որ այդ ամենը տեղի է ունենում Սերժ Սարգսյանի հավանությամբ, այլապես Կարեն Կարապետյանը չէր գնա այդօրինակ հակադրության: Այդպիսով, ստացվում է իրավիճակ, երբ կա ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիա, սակայն դրա գոյությունն այլեւս լիովին ձեւական է: Դա էլ նշանակում է, որ ՀՅԴ պորտֆելները պահպանվում են ոչ թե անհրաժեշտությունից, այլ «մարդասիրությունից» ելնելով:

    
Բայց միայն ՀՅԴ-ն չէ, որ փաստացի զրկվում է կառավարությունում քաղաքական կշռից: Դրանից զրկվում է նաեւ կոալիցիայի մյուս կողմը՝ ՀՀԿ-ն: Արդեն նշանակվել են մի քանի նոր նախարարներ, որոնք կապ չունեն ՀՀԿ հետ եւ այսպես ասած «տեխնոկրատ» են: Իհարկե, զուտ անհատական առումով դա այդպես է, բայց իբրեւ երեւույթ այն չի կարող չունենալ իր քաղաքական շերտավորումը կամ երանգը, իսկ դա այն է, որ կառավարության նախարարները իշխող կուսակցությունից չեն:
Իհարկե, խորհրդարանի մեծամասնությունը, որ պետք է հավանության արժանացնի այդ կառավարության ծրագիրը, ՀՀԿ կուսակցությունն է, բայց առնվազն կառավարությունում իր տեղերից այդ կուսակցությունը դե ֆակտո զրկվել է, ինչ անուն էլ տրվի այդ իրողությանը:

    
Այսինքն, կոալիցիան կառավարության մակարդակում փաստացի փլուզվել է երկու կողմից էլ, այն միանգամայն նպատակային փլուզել է Սերժ Սարգսյանը:
Այդ տեսանկյունից, Կարեն Կարապետյան-ՀՅԴ դիմակայությունը մեծ հաշվով պայմանական ու հարաբերական է, եւ իրականությանը խորքային առումով ավելի մոտ է Սերժ Սարգսյան-ՀՀԿ դիմակայությունը: Մնացյալն ածանցվում է այդ դիմակայությունից:
Սերժ Սարգսյան-ՀՀԿ դիմակայությունն էլ պայմանավորված է իհարկե ոչ թե պետության եւ հանրության, կամ ինչպես կասեն՝ ազգի մասին մտահոգությամբ, այլ զուտ անձնական-իշխանական շահերով ու շարժառիթներով, որոնք թելադրված են ներքին ու արտաքին մարտահրավերներով եւ դրանց համար ավելի ու ավելի մեծացող պատասխանատվությամբ:

    
Ընդ որում, Սարգսյանն այդ դիմակայությունը բացահայտ է հռչակել, ասելով, որ Կարեն Կարապետյանի հետ քննարկել է կուսակցությանը նոր ոգի հաղորդելու հարցը: Նոր ոգին դա նոր կուսակցությունն է, այսինքն նոր կազմը, նոր թելադրող մեծամասնությունը: Դա չի նշանակում հին կազմի վարչահրամայական հեռացում: Հնին ներկայացվող մոտեցումը կարծես թե բավական նկատելի է՝ առաջարկվում է հեռանալ, փոխարինվել նոր դեմքերով կամ պարզապես դիմակներով, ու շարունակել գոյությունն արդեն դրա տակ՝ այդ միջոցով հանրային մեղմացված դժգոհության պայմաններում:
Հուլիսյան իրադարձությունները փաստացի բացառեցին այդ մոտեցման հանդեպ ՀՀԿ ներսում որեւէ առարկություն:

    
Բայց բոլորը միաժամանակ հասկանում են, որ հեռանալ դե յուրե իշխանական լծակներից՝ թեկուզ դրանք թողնելով «դիմակներին», նշանակում է ենթարկվել մեծ ռիսկի, զրկվել անվտանգության քիչ թե շատ հուսալի երաշխիքներից:
Բայց այլընտրանքի հնարավորությունը հուլիսն իսկապես փակեց կամ հասցրեց գրեթե զրոյականի, եւ ներիշխանական դիմակայության հարցում վճռորոշ էր լինելու այն, թե որ թեւն առաջինը կգրոհի, կգնա խոշոր հաշվով բաց դիմակայության՝ ՀՀԿ-ն, թե Սերժ Սարգսյանը, որովհետեւ պաշտպանվելու տարբերակ գործնականում գոյություն չունի: Առաջինը գնաց Սերժ Սարգսյանը:

    
ՀՀԿ-ն անցնող երկու տասնամյակում ըստ երեւույթին վարժվել էր առաջնորդների առեւտրին, բայց այս անգամ այդպիսի առաջարկ չեղավ:
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
4071 | 0 | 0
Facebook