Идет загрузка...
Сегодня:  Суббота, 20 Апреля, 2024 года

Статьи

Ինքնակերություն. մտային խանգարում, որը մարդկանց մղում է սեփական մարմնի հոշոտման

19:47, Четверг, 18 Августа, 2016 года
Ինքնակերություն. մտային խանգարում, որը մարդկանց մղում է սեփական մարմնի հոշոտման

Ինքնախեղման հանգեցնող այս մտային խանգարումն արտահայտվում է սեփական մարմնի որևէ հատվածը կրծոտելու կամ ուտելու միջոցով իրեն մարմնական ցավ պատճառելու հախուռն մղմամբ:


     Հարկ է նշել, որ մարդկանց մեծ մասին ինքնակերության թեթև ձևերն են պատուհասում և հիմնականում սահմանափակվում են եղունգները կրծոտելով, մատերի ծայրերի կամ շրթունքների մեռած մաշկը ուտելով: Այս գործողությունը մտահոգիչ չէ և հիմնականում պայմանավորված է սթրեսով:

Բայց երբեմն ինքնակերությունը որոշակիորեն նմանվում է կանիբալիզմի: Այսպես, ինքնակերությամբ տառապող որոշ հիվանդներ չեն կարողանում զսպել իրենց սեփական միսը կծելու և ծամելու անկասելի ցանկությունը, նրանք չեն կարողանում վերահսկել այդ գործողությունը սկսելուց առաջ իրենց համակած հախուռն մղումը:

Ինքնակերը պարբերաբար խեղում է սեփական մարմինը և կարող է, օրինակ, շատ լուրջ վնասվածքներ հասցնել մատներին՝ ամբողջովին կրծելով դրանք: Ինքնակերը լիակատար լիցքաթափման է հասնում ինքնախեղման փուլն անցնելուց հետո միայն: Որոշ դեպքերում նրանք կարող են կծել և ուտել սեփական մարմնի միսը, որը ինքանականիբալիզմի մի տարատեսակ է համարվում:

Այս հիվանդագին երևույթի պատճառները ամերիկացի գիտնականները բացատրում են գլխուղեղի ֆիզիկական և «հուզական» կամ «հոգեբանական» ցավերի ռեցեպտորների միջև առկա կապերի խաթարմամբ: Ֆրանսիացի հոգեբույժ Ժան-Պոլ Միալեն բացատրել է, թե ինչու ինքնախեղումը հազվադեպ է նույնական ինքնասպանության միտմանը: «Ես հիշում եմ մի հիվանդի, -ասել է նա, - որն ինձ պատմեց սեփական մարմինը բզկտելու հանգամանքները: Այդ երիտասարդ կինն իր հոր հետ այնպիսի վեճ էր ունեցել, որը նրան հոգեկան խորը տառապանքի էր մատնել ու զրկել էր սեփական արարքները վերահսկելու կարողությունից: Եվ նա հոգեպես խաղաղվել էր սեփական մարմինը բզկտելուց հետո միայն: Փաստորեն, ֆիզիկական ցավը ճնշել էր նրա հոգեկան ցավը»:

Ներկայում ինքնակերության հանգեցնող գործոնները դեռևս ամբողջովին բացահայտված չեն: Որոշ հիվանդների, մասնավորապես տարեց մարդկանց, այս խաթարումը կարող է պատուհասել զգայականության կորուստը փոխհատուցելու փնտրտուքի արդյունքում: Բժիշկներն այս վարքագիծը ավելի հաճախ կապում են հոգեբանական այնպիսի շեղումների հետ, ինչպիսիք են շիզոֆրենիան, փսիխոզը և հարկադրական մտասևեռումը: Որոշ հետազոտություններ նաև ցույց են տվել, որ այս երևույթը կարող է պայմանավորված լինել սեռական լուրջ անձկությամբ, գրգռականությամբ, սննդային խաթարումներով, սթրեսով, հոգեբանական ընկճախտով և սոցիալական մեկուսացմամբ:

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
5994 | 0 | 0
Facebook