Идет загрузка...
Сегодня:  Четверг, 25 Апреля, 2024 года

Статьи

ՊԵՏՔ Է ՉԵՂՅԱԼ ՀԱՄԱՐԵԼ ՄՈՍԿՈՎՅԱՆ ԲՈԼՈՐ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԸ

22:31, Среда, 17 Августа, 2016 года
ՊԵՏՔ Է ՉԵՂՅԱԼ ՀԱՄԱՐԵԼ ՄՈՍԿՈՎՅԱՆ ԲՈԼՈՐ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԸ


     Ղարաբաղյան պատերազմը երևի այդքան երկար չձգվեր, եթե Սովետմիության փլուզումից անմիջապես հետո իշխանության եկած ՀՀՇ-ն հետամուտ լիներ, որ բացվեին ռուսական արխիվներն ու անվավեր ճանաչվեին կապված թե՛ արևմտյան մեր տարածքների նվիրատվությանը Թուրքիային, թե Ղարաբաղի ու Նախիջևանի Ստալինյան բռնակցմանը՝ Ադրբեջանին․․․
     Այնքան շատ էր հետաքրքրություններս ու անհանգստությունս այս առիթով, որ մի օր պարազաբանումների ակնկալիքով նամակով դիմեցի սոցիոլոգ Լյուդմիլա Հարությունյանին, երբ նա «ԱԶԳ» թերթի Ֆորումի հյուրն էր դեռևս 2007 թվականին, , ,
     ՀԱՐԳԱՐԺԱՆ ԼՅՈՒԴՄԻԼԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
     Անկախությունից ի վեր ես փնտրում եմ իմ հարցերի պատասխանները.
     Եթե մենք այսօր համարում ենք Թուրքական կառավարությանը Օսմանյան կայսրությունում նրանց նախնիների կատարած ոճրագործության պատասխանատուն, ինչու՞ նույնը չենք պահանջում մեր դաշնակից Ռուսաստանից, քանի որ նա ոչ պակաս պատասխանատու է Ադրբեջանին մեր տարածքների բռնակցման ու մեր պատմական հայրենիքի` Թուրքիային նվիրատվության համար: Միթե՞ ռուսական արխիվներում չեն պահպանվում համապատասխան փաստաթղթեր, թե՞ մեր դիվանագիտությունն է կաղում վեր հանելու հույժ կարեւոր մի իրողություն, որ լույս կսփռի շատ մութ ու կնճռոտ հարցերի վրա:
     ՆԱ ՊԱՏԱՍԽԱՆԵՑ

«Շնորհակալ եմ հարցի համար, որովհետեւ կարծում եմ` սա Հայաստանի վաղվա արդիական խնդիրներից մեկն է: 1989թվականին ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանը սովետմիության պատգամավորների առաջին կոնգրեսի ատյանից կարդաց մի դիմում, որում պահանջվում էր մոսկովյան պայմանագիրը չեղյալ համարել: Ու ես մտածեցի, որ այդ հանճարեղ մարդը հանճարեղ է ոչ միայն գիտության մեջ, այլ նաեւ` քաղաքականության. մարդն իր հեղինակությունը դրեց` այդ հզորագույն քայլը կատարելու համար: Սրա մասին Մոսկվայից խոսվեց, բայց Երեւանից չխոսվեց այն պատճառով, որովհետեւ անկախությունից հետո Հայաստանի լիդերական կազմը մի խնդիր էր ուզում լուծել` լավացնել հարաբերությունը Թուրքիայի հետ եւ միգուցե Հայաստանը դուրս բերել շրջափակումից: Չեմ ուզում խորանալ` ճիշտ էր դա, թե սխալ, բայց Վ. Համբարձումյանի այդ քայլը Հայաստանում իշխանության կողմից ընկալվել չէր կարող: Սակայն ես կարծում եմ, որ այդ հարցը պետք է բարձրանա այո, , , Ցավոք սրտի` հայոց պատմությունը դեռ մարսված չէ, եւ մենք բազում պատմական խնդիրներ ունենք լուծելու, որոնք երջանիկ պետությունները լուծել են պատմական ճշգրիտ պահին: Մեր ազգը ճշգրիտ պահին չի կարողացել լուծել եւ թողել է հաջորդ սերունդներին:
     Հարգանքներով’ Լյուդմիլա Հարությունյան․․․»
     *

ԱՅՍ ՊԱՏԱՍԽԱՆ ՆԱՄԱԿԸ ԼՈՒՅՍ ՍՓՌԵՑ ԻՄ ՓՆՏՐՏՈՒՔՆԵՐԻ ՎՐԱ․
     ՀԱՆՃԱՐԵՂ ՀԱՅՆ ԱՅՍ ՆԵՂ ՊԱՀԻՆ ՀՈՒՇԵՑ ԱՅՆ ՄԻԱԿ ԵԼՔԸ,
     որ մեր երկրի փրկության Է։ ՈՒստի՝ Սերժ Սարգսյանը պետք է հրաժարական տա և նոր նախագահը Պուտինի հետ պետք է վարի կոշտ քաղաքականություն՝ հավասարը՝ հավասարի և պահանջի չեղյալ համարել մոսկովյան բոլոր պայմանագրերը, այդ թվում ստալինյան բռնակցման պատճառով Ադրբեջանի կազմում հայտնված Նախիջևանի և Ղարաբաղի, , ,
     Քանի Սերժն է մեր նախագահը, մեր ազգային խնդիրները միշտ էլ կլինեն անլուծելի և փակուղղային, , ,
     ՍՈՆԱ ԱՐՇՈՒՆԵՑԻ
     Գրող հրապարակախոս

Источник: (օր. Մամուլ.am)
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
12407 | 0 | 0
Facebook