Идет загрузка...
Сегодня:  Вторник, 16 Апреля, 2024 года

Статьи

ՀԱՀ անձնակազմը վաճառել է ընդունելության մաթեմատիկայի հարցաշարը

17:52, Вторник, 26 Июля, 2016 года
ՀԱՀ անձնակազմը վաճառել է ընդունելության մաթեմատիկայի հարցաշարը
     Հայաստանի Ամերիկյան համալսարանն առաջին անգամը չէ, որ պարծենում է իր իբրև թափանցիկ և արդարացի ընդունելության կարգով:
    
     Կասկած չկա, որ ամերիկյան կրթությունը համաշխարհային մակարդակով լավագույնն է, սակայն մեր իսկ հայրենակիցների ջանքերով, ամերիկյան կրթությունը բառացիորեն դարձավ հարուստներին ընձեռնված հաճույք:
     ՀԱՀ մաթեմատիկայի քննության հարցաթերթիկները, քննության օրերից առաջ, վաճառվել են ինքնուսույցների կողմից դիմորդներին: Բնականաբար իրենց տանը չեն աճել, այլ հասել են անձնակազմի անմիջական գիտակցության և օժանդակության ներքո:
    
     Կարիք չկա խոսելու, որ ՀԱՀ մաթեմատիկայի քննության միջինում ստացած 330 (400-ից) գնահատականը միայն ու միայն կապված է թեստերը նախօրոք ձեռք բերելու հնարավորության հետ: Համեմատության համար նշեմ, որ անցողիկ գնահատակն է համարվում 300-ը, ստացվում է որ հանճարներ են դիմել ՀԱՀ այս տարի:
     Օրինակի համար ներկայացնեմ անգլերեն լեզվի միջազգային քննություն համարվով IELTS թեստի արդյունքները: միջին արդյունքը, որը նվազագույն հնարավոր արդյունքն է, եղել 6, 5, որը բառացիորեն չի երաշխավորում անգլերենի բարձր մակարդակ տիրապետում: Սակայն ունենալով ենթադրենք 6, 5 նվազագույն IELTS արդյունք և 330 ՀԱՀ մաթեմատիկայի գնահատական, կարելի է ընդունելության շնորհավորանքներ ակնկալել:
    
     Արդյունքում ստացվում է, որ իրենց քրտնաջան աշխատանքով պարապած ուսանողները, ովքեր ստացել են անցողիկ գնահատական էշ նահատակ են դառնում բարեկեցիկ ֆինանսական ստատուս ունեցող ընտանիքների երեխաների աստեղային բարդության գնահատականներին:
    
     Առաջարկում եմ ինքնուրույն ծանոթանալ փաստերին՝ http://bit.ly/2anpRxL
Источник: Facebook.com
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
8654 | 0 | 0
Facebook