Идет загрузка...
Сегодня:  Пятница, 29 Марта, 2024 года

Статьи

Ճանաչում

16:01, Суббота, 02 Июля, 2016 года
Ճանաչում

Դժվար է… Շուրջս տիրում է մի տեսակ տարտամություն։ Նոր ռիթմ է պետք կյանքին հաղորդել։ Նոր մեկնարկ եմ ուզում… Նոր կյանք եմ ուզում։ Հին կյանքը չարժե շարունակել. ամեն ինչ բարդ է ու դժվար։ Դժվար է, երբ նոր խնդիրներն անցնում ես առանց հին բարեկամների։ Երբ հին բարեկամներդ դադարում են քեզ հասկանալ՝ ամեն ինչ սկսում է բարդանալ։ Չեմ սիրում, երբ ամեն ինչ բարդացնում են։ Կյանքին թեթև նայել է պետք։ Մի հոգի ավել, մի հոգի պակաս… Շատ բան չի փոխվի, նայած թե ում մասին է խոսքը։

Նոր գտած իրը կորցնելն այնքան էլ դժվար չէ։ Իսկ մարդո՞ւն… Մարդուն կարող ես կորցնել, բայց գտնել՝ երբեք։ Մարդկանց չեն գտնում, մարդկանց ճանաչում են։ Ցավալի է կորցնել մեկին, ում նոր ես սկսել ճանաչել։

Նոր մարդուն ճանաչելը նոր կղզի բացահայտելու է նման. սկզբում դատում ես արտաքինից, հետո՝ ուսումնասիրում կղզու խորքերը. որքան խորն ես գնում՝ այնքան շատ ես ճանաչում։ Եթե կղզին քեզ դուր է գալիս՝ մոռանում ես նավիդ մասին, ցանկանում ես հավերժ մնալ նրա գրկում։ Իսկ եթե սիրեցիր կղզուն՝ քեզ հարազատ է դառնում նրա ամեն ծառն ու թուփը, ամեն թռչունն ու մրջյունը։ Դառնում ես նոր (կամ հերթական) Ռոբինզոն՝ քո կղզում։ Այլևս չես ուզում տեսնել մնացյալ աշխարհը։ Դառնում եք մի ամբողջություն. դու և քո կղզին։

Նոր կղզի բացահայտել եմ ուզում…

Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
1
Не нравится
0
4200 | 0 | 0
Facebook