Идет загрузка...
Сегодня:  Суббота, 20 Апреля, 2024 года

Статьи

ՎԻՐԱՎՈՐ ԶԻՆՎՈՐ ՝ ՌՈՒԲԵՆ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ ԲՈՒԺՄԱՆ ԸՆԹԱՑՔԸ ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ

00:11, Пятница, 17 Июня, 2016 года
ՎԻՐԱՎՈՐ ԶԻՆՎՈՐ ՝ ՌՈՒԲԵՆ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ ԲՈՒԺՄԱՆ ԸՆԹԱՑՔԸ ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ
     Մեր հայրենակից՝ Գերմանիայի հայ բժիշկների վարչության անդամ, բժիշկ ՝ Վարդան Խաչատրյանից տեղեկացանք, որ ապրիլյան պատերազմի ժամանակ ծանր վիրավորված զինվոր՝ Ռուբեն Առաքելյանի բուժման ընթացքն ունի դրական դինամիկա: Ռուբենը 13.06.2016թ. բուժումը շարունակում է Բոննի համալսարանային կլինիկայի Բադ Գոդեսբերգ վերականգնողական և ինտենսիվ բուժման կլինիկայում և արդեն նրա մոտ վերականգնվել է քթային շնչառությունը, հոտի զգացողությունը, խոսելու ձայնային ունակությունը, ձախ ձեռքի շարժունակությունը՝ կարողանում է ձեռքը հասցնել մինչև գլխի տակ, նկատվում է նաև զգացողական ակտիվություն աջ ձեռքում, ինչպես նաև ակտիվացել է աջ ոտքի շարժունակությունը: Ռուբենի առողջական վերականգնողական բուժման ընթացքին միաժամանակ մասնակցում են ութ մասնագետներ:
     Լուսանկարում ՝ մայրիկի և թարգմանչական աջակցություն ցուցաբերող մեր հայրենակցի ներկայությամբ Ռուբենի ձեռքերի նյարդային և մկանային հյուսվածքների հետ միաժամանակ երկու մասնագետներ կատարում են ինտենսիվ վերականգնողական թերապիա:
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
0
Не нравится
0
13698 | 0 | 0
Facebook